Մասնակից:LianaMkrtchyan2004/Ացտեկական նոր տարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
LianaMkrtchyan2004/Ացտեկական նոր տարի

Ացտեկական նոր տարի (իսպ.՝ Año Nuevo Mexicano կամ Año Nuevo Azteca; ացտ.՝ Yancuic Xīhuitl), նոր տարվա տոնումն ըստ ացտետական օրացույցի: Ամսաթիվը, որին համապատասխանում է այդ տոնը Գրիգորյան օրացույցով, կախված է օգտագործվող օրացույցի տարատեսակությունից, սակայն ընդունված է համարել, որ այն նշվում է մարտի 12-ի առավոտյան[1]: Տոնը նշվում է Նաուա ցեղի կողմից, ովքեր ապրում են ներկայիս Մեքսիկայի որոշ շրջաններում: Տոնակատարման համար օգտագործվում է ocote ծառը (սոճու տեսակներից մեկը), որի վրա նոր տարվա նախօրեին վառում են մոմեր, սրան զուգահեռ տեղի են ունենում հրավառություններ, նվագում են թմբուկ և երգում են երգեր: Որոշ կարևորագույն տոնական միջոցառումներ տեղի են ունենում Ուաուչինանգոյում[2], Նաուպանեում, Մեխիկոյում, Զոնգոլիկեում և Հիկոտեպեկեում:

Ավելի ուշ և ավելի ընդունված է Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի պրոֆեսոր Ռաֆայել Տենի տարբերակը, որը հիմնված է Դուրանի, Սահագունի և Ալֆոնսո Կասոյի ուսումնասիրությունների վրա[3]: Նրա հաշվարկները հաստատում են, որ մեքսիկական տարվա առաջին օրը եղել է փետրվարի 13-ը, որը համապատասխանում է հին Հուլյան օրացույցին կամ փետրվարի 23-ին` ըստ ներկայիս Գրիգորյան օրացույցի: Օգտագործելով այդ հաշվարկները` դրանցով ստուգվում է Ուիցիլոպոչտիլիի ծննդյան տարեդարձը, տարվա վերջը և «Տարվա ավարտ» բոլորաշրջանը, նոր կրակի արարողությունը և «2 Ատակլ» տարվա «1 Տեպչատլ» օր-նշանը[4], որը համապատասխանում է փետրվարի 22-ին:

Այդ 365 օր ունեցող տարին կապվում էր արեգակնային տարվա հետ և բաժանվում էր 18 ամսվա և 20 օրվա մեջ, ինչպես նաև` լրացուցիչ 5 օր տարվա վերջում: Բացի այդ, կան որոշ ձեռագրեր, որոնցում հաստատվում է նահանջ տարվա գոյությունը[5][6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «El Observador #1 Bilingual Newspaper». El Observador. Վերցված է 2012-12-07-ին.
  2. «Inicia año nuevo Azteca». Oem.com.mx. Վերցված է 2012-12-07-ին.
  3. The Mexica Calendar and the Cronography, Rafael Tena. INAH-CONACULTA 2008.
  4. Crónica Mexicayotl, Fernando Alvarado Tezozomoc p 36
  5. Folio 92r Codex Magliabechi (1553), Biblioteca Nazionale Centrale de Florencia: XIII, 3, 1996
  6. Folio 7r Codex Telleriano-Ramensis (1562—1563), Bibliotheque Nacionale de France. Ms Mex 385, 1995.