Մասնակից:Gevorg Ghazaryan/Ռոսա Ալիգար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Ռոսա Ալիգար
 

Հոակինա Ռոսա Ալիգար Ռիվերո (իսպ.՝ Joaquina Rosa Aguilar Rivero, ), իսպանացի պետական և քաղաքական գործիչ: Անկուսակցական, «Միավորված ձախեր» կուսակցության նախկին անդամ, մոտ Իսպանական կուսակցական բանվորական կուսակցությանը։ 1999-2009 թվականներին զբաղեցրել է Կորդովայի քաղաքապետի պաշտոնը՝ «Միավորված ձախերի» կուսակցությունից։ 2010 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերը Սապատերոյի կաբինետում եղել է շրջակա միջավայրի պահպանության նախարար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսա Ալիգարը ծնվել է 1957 թվականի հուլիսի 7-ին Կորդովայում, Իսպանիա: 1974-1980 թվականներին իրավագիտություն է սովորել Կորդովայի համալսարանական քոլեջում և Սևիլիայի համալսարանում։ 1974 թվականին անդամակցել է Իսպանիայի կոմունիստական կուսակցությանը, որն այն ժամանակ Ֆրանկիստական Իսպանիայում դեռ արգելված էր։ 1978 թվականին կուսակցության օրինականացումից հետո երկրի ժողովրդավարացման ընթացքում Ռոս Ագիլարը ընդգրկվել է «Աշխատանքային հանձնաժողովներ» արհմիության կազմում։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է արհմիության իրավաբանական բաժնում, այնուհետև 1985 թվականին մի քանի գործընկերների հետ կազմակերպել է առևտրային, աշխատանքային և ընտանեկան իրավունքում մասնագիտացած փաստաբանական գրասենյակ:

Իսպանիայի Կոմունիստական կուսակցության Միավորված ձախերի կուսակցությանը միավորվելուց հետո 1987 թվականին Ագիլարն ընտրվել է Կորդովայի քաղաքային խորհրդի կազմում և լքել փաստաբանական գրասենյակը: Քաղաքային խորհրդում Ագիլարը աշխատել է մինչև 1991 թվականը։ 1990-1993 թվականներին եղել է Անդալուսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր։ 1993 թվականի Իսպանիայի խորհրդարանի ընտրություններում Ագիլարն ընտրվել է Պատգամավորների կոնգրես և պատգամավորի պաշտոնում եղել մինչև 2000 թվականի խորհրդարանական ընտրությունները: 1999 թվականին Միավորված ձախերի և Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության միջև կոալիցիոն համաձայնագրի արդյունքում Ագիլարը ստացել է Կորդովայի քաղաքապետի պաշտոնը։ Գավառային ընտրություններում ունեցած հաջողությունների շնորհիվ Ագիլարը դարձել է իր կուսակցության ամենահայտնի դեմքերից մեկը։ Կուսակցության կառավարոման գործընթացում պատասխանատու է եղել գերատեսչական կապերի համար և պատկանել է չափավոր թևին, բայց հանդես էր գալիս կուսակցության քաղաքականության քննադատությամբ, այդ թվում բասկյան ազգայնականների հետ կոալիցիոն համաձայնագրերի հարցով: Ռոսա Ագիլարը միակն էր իր կուսակցությունում, որն իր աջակցությունն էր հայտնում Իսպանիայում գոյություն ունեցող կառավարման ձևին՝ խորհրդարանական միապետությանը: 2008 թվականին Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում կուսակցության տապալումից հետո Ագիլարը համարվում էր կուսակցության ղեկավարի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկը, սակայն հրաժարվել է կուսակցական կարիերայում այդ հնարավորությունից՝ կուսակցության ձախ թևի հետ կոնֆլիկտներից խուսափելու համար և պահպանել է գերատեսչական կապերի գծով քարտուղարի պաշտոնը:

2009 թվականի ապրիլի 23-ին Ագիլարը դուրս է եկել կուսակցությունից, որպեսզի անկախ քաղաքական գործչի կարգավիճակում Իսպանիայի սոցիալիստական բանավորական կուսակցության կողմից ձևավորված Անդալուսիայի կառավարությունում ստանձնի հանրային շինարարության և տրանսպորտի նախարարի պաշտոնը[1]։ 2010 թվականի հոկտեմբերի 21-ին Սապատերոյի կառավարությունում Ագիլարը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար և այդ պաշտոնում փոխարինել է Ելենա Էսպինոսային:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կառլոս III-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ
  • Ալֆոնսո X Իմաստունի շքանշանի մեծ խաչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:20-րդ դարի կին քաղաքական գործիչներ Կատեգորիա:21-րդ դարի կին քաղաքական գործիչներ Կատեգորիա:Իսպանացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Իսպանիայի պետական գործիչներ Կատեգորիա:Իսպանացի տնտեսագետներ