Մասնակից:Gevorg Ghazaryan/Մարիա Տերեսա Ֆերնանդես դե լա Վեգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Մարիա Տերեսա Ֆերնանդես դե լա Վեգա
 

Մարիա Տերեսա Ֆերնանդես դե լա Վեգա Սանս (իսպ.՝ María Teresa Fernández de la Vega Sanz, ), իսպանացի պետական և քաղաքական գործիչ: 2004 թվականից մինչև 2010 թվականը Սապատերոյի կաբինետում զբաղեցրել է կառավարության նախագահի տեղակալի պաշտոնը[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով իրավաբանական ֆակուլտետի ուսանող՝ Մարիա Տերեսան անդամակցել է Կատալոնիայի միավորված սոցիալիստական կուսակցությանը: 1977 թվականին բռնապետության վերացումից և առաջին ազատ ընտրություններից հետո, որտեղ կոմունիստները ցույց են տվել սոցիալ-դեմոկրատներից ավելի վատ արդյունքներ, Ֆերնանդես դե լա Վեգան կուսակցության շարքերից դուրս է եկել 1979 թվականին: Ֆելիպե Գոնսալեսի կառավարությունում Ֆերնանդես դե լա Վեգան տարբեր պաշտոններ է զբաղեցրել Իսպանիայի արդարադատության նախարարությունում, 1986 թվականին ընդգրկվել է Եվրոպական խորհրդի իրավաբանական փոխգործակցության հարցերով եվրոպական կոմիտեի կազմում: 1994 թվականին ստացել Է Իսպանիայի արդարադատության նախարարության պետական քարտուղարի պաշտոնը, որը զբաղեցրել է մինչև 1996 թվականին Խոսե Մարիա Ասնարի գլխավորությամբ Ժողովրդական կուսակցության հաղթանակ տանելը:

1996 թվականին Ֆերնանդես դե լա Վեգան ընտրվել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր և 2000 թվականից մինչև 2004 թվականը զբաղեցրել Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության խմբակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը: 2004 թվականի մարտի 14-ի ընտրություններից հետո կառավարության աառաջին կին փոխնախագահն է դարձել։ Այդ պաշտոնում զբաղվել է սոցիալական բարեփոխումների հարցերով՝ մասնավորապես ընտանեկան քաղաքականության մեջ։ 2010 թվականի հոկտեմբերին Իսպանիայի կառավարությունում վերադասավորումների արդյունքում դուրս է եկել դրա կազմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Իսպանացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:21-րդ դարի կին քաղաքական գործիչներ Կատեգորիա:Իսպանացի ֆեմինիստներ Կատեգորիա:20-րդ դարի կին քաղաքական գործիչներ Կատեգորիա:Իսպանիայի պետական գործիչներ