Մասնակից:Gevorg Ghazaryan/Կարմեն Կալվո Պոյատո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Կարմեն Կալվո Պոյատո
 

Կարմեն Կալվո Պոյատո (իսպ.՝ Carmen Calvo Poyato, ), իսպանացի քաղաքական գործիչ, Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ: 2018 թվականի հունիսի 7-ից Սանչեսի առաջին և երկրորդ կաբինետներում զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը: Սանչեսի երկրորդ կաբինետում 2020 թվականի հունվարի 13-ից նախարարների կաբինետի գործերով, գլխավոր կորտեսների հետ հարաբերությունների և ժողովրդավարական հիշողության հարցերի նախարար: 2018 թվականի հունիսի 7-ից մինչև 2020 թվականի հունվարի 13-ը Սանչեսի կաբինետում եղել է հավասարության հարցերով նախարար: 2004 թվականից մինչև 2007 թվականը Սապատերոյի կառավարությունում զբաղեցրել է Իսպանիայի մշակույթի նախարարի պաշտոնը:

2017 թվականի հունիսից եղել է Սոցիալիստական հավասարության կուսակցության քարտուղարը և հրատարակել է մի քանի գրքեր ֆեմինիզմի և գենդերային հավասարության վերաբերյալ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմենի ավագ եղբայրը՝ Խոսե Կալվո Պոյատոն պատմաբան, գրող և քաղաքական գործիչ է, 1991-2000 թվականներին զբաղեցրել է հայրենի Կաբրայի քաղաքապետի պաշտոնը: Կարմեն Կալվոն իրավագիտություն է սովորել Սևիլյայի համալսարանում, ինչպես նաև Կորդովայի համալսարանում, որտեղ ստացել է սահմանադրական իրավունքի ոլորտում գիտական աստիճան: 1995-2004 թվականներին աշխատել է Անդալուսիայի տարածաշրջանային կառավարությունում՝ Մանուել Չավես Գոնսալեսի ղեկավարությամբ[1]։

2004 թվականի խորհրդարանական ընտրություններում Կարմեն Կալվոն Կորդովայից ընտրվել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր և հետագայում մշակույթի նախարար նշանակվել Սապատերոյի նոր կառավարությունում: Մշակույթի նախարարի պաշտոնում Կարմեն Կալվոն հիշվել է հեղինակային իրավունքների պահպանման համար վճռական պայքարով։ 2005 թվականին նրա գերատեսչությունը մոտ մեկ միլիոն եվրո է ծախսել կրթական արշավի համար, որը պարզաբանել է մտավոր սեփականության նշանակությունը: Այնուամենայնիվ, նա նաև քննադատության է ենթարկվել երաժշտական ոլորտի կողմից այն արտահայտության համար, որ մտավոր սեփականությունը «բացարձակ իրավունք չէ»:

2020 թվականին Իսանիայում կորոնավիրուսային վարակի բռնկման շրջանում Կալվո Պոյատոյի 2020 թվականի մարտի 25-ին կորոնավիրուսային վարակի թեստը դրական է եղել[2]: Վիրուսն ախտորոշվել է մարտի 8-ին Կանանց միջազգային օրվա շուրջ 120000-անոց քայլերթից հետո[3][4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «El primer gobierno de Zapatero - Documentos elmundo.es». www.elmundo.es. Վերցված է 2018-12-15-ին.
  2. «Spain's Deputy PM Carmen Calvo tests positive for coronavirus». Reuters. 2020-03-25. Վերցված է 2020-03-25-ին.
  3. Shields, Bevan (մարտի 26, 2020). «A massive disaster is unfolding in Spain». The Sydney Morning Herald. Վերցված է մարտի 26, 2020-ին.
  4. Sills, Ben; Millan Lombrana, Laura (մարտի 26, 2020). «Spanish Doctors Are Forced to Choose Who to Let Die». Bloomberg. Վերցված է մարտի 26, 2020-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Իսպանացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Իսպանացի ֆեմինիստներ Կատեգորիա:21-րդ դարի կին քաղաքական գործիչներ