Մասնակից:Gevorg Ghazaryan/Ելենա Սալգադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Ելենա Սալգադո
 

Ելենա Սալգադո Մենդես (իսպ.՝ Elena Salgado Méndez, ), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ: 2009 թվականի ապրիլից մինչև 2011 թվականի դեկտեմբերը Սապատերոյի կառավարությունում զբաղեցրել է Իսպանիայի ֆինանսների և տնտեսության նախարարի պաշտոնը: Մինչ այդ աշխատել է որպես Հանրային կառավարման և ինքնավար տարածաշրջանների հետ կապերի նախարար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Սալգադոն արդյունաբերության կազմակերպման և էներգետիկայի ոլորտում դիպլոմավորված մասնագետ է, սովորել է Մադրիդի պոլիտեխնիկական համալսարանում։ Տնտեսություն է ուսումնասիրել Կոմպլուտենսեի համալսարանում: Ֆելիպե Գոնսալեսի օրոք 1982-1984 թվականներին ղեկավարել է Իսպանիայի արդյունաբերության նախարարության փոքր և միջին ձեռնարկատիրության հետազոտությունների բաժինը, 1985-1991 թվականներին՝ ֆինանսների նախարարության կադրային ծախսերի բաժինը, իսկ 1991-1996 թվականներին՝ Շինարարության և տրանսպորտի նախարարությունում կապի հարցերով գլխավոր քարտուղարի պաշտոն: 1996 թվականի ընտրություններում Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության պարտությունից հետո Սալգադոն անցել է մասնավոր բիզնեսի և աշխատել է մի քանի հեռահաղորդակցային ընկերություններում:

2004 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Սալգադոն սկզբում Սապատերոյի կառավարությունում նշանակվել է առողջապահության նախարար։ Այդ պաշտոնում նա հիշվել է իսպանական ռեստորաններում ծխելու արգելքի սահմանմամբ, որն ուժի մեջ է մտել 2006 թվականին: 2007 թվականին Սալգադոն գլխավորել է հանրային կառավարման նախարարությունը և այդ պաշտոնում եղել է մինչև 2008 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ Սալգադոն եղել է կառավարության ամենահայտնի անդամը։

2009 թվականի ապրիլի 7-ին Սապատերոյի կառավարության կաբինետի արմատական վերակազմավորման ընթացքում հայտարարել է տնտեսության և ֆինանսների նախարարի, ինչպես նաև կառավարության երկրորդ տեղակալի պաշտոններում նշանակվելու մասին: Սալգադոն կառավարության փոխնախագահի պաշտոնում փոխարինել է Պեդրո Սոլբեսին, որն այն զբաղեցնում էր 2004 թվականից, իսկ Հանրային կառավարման նոր նախարար է նշանակվել Մանուել Չավեսը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Biography, Spanish Congress site, Retrieved 10 April 2009».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Իսպանացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:20-րդ դարի կին քաղաքական գործիչներ Կատեգորիա:21-րդ դարի կին քաղաքական գործիչներ Կատեգորիա:Կին նախարարներ Կատեգորիա:Կին գիտնականներ Կատեգորիա:Իսպանացի գիտնականներ Կատեգորիա:Պետական գործիչներ Կատեգորիա:Իսպանացի տնտեսագետներ