Մասնակից:Frida Hakobyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեքիաթ, բանահյուսական ժանր, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Համաշխարհային բանագիտության մեջ տարբեր տեսություններ ու կարծիքներ կան հեքիաթի ծագման ու ձևավորման վերաբերյալ։ Դիցաբանության դպրոցի ներկայացուցիչները հեքիաթը դիտում են իբրև «հնագույն առասպելի բեկոր»։ Հեքիաթները բաժանվում են տեսակների և ենթատեսակների։ Տարածված են հրաշապատում (կախարդական), կենդանական, արկածային, հերոսական, պատմական, կենցաղային, առօրեական, կրոնական սյուժեներով հեքիաթներ։ Հայկական հեքիաթների հավաքման ու հրատարակման գործում մեծ աշխատանք են կատարել Գարեգին Սրվանձտյանը, Տ. Նավասարդյանցը, Ս. Հայկունին, Երվանդ Լալայանը, Ս. Մովսիսյանը (Բենսե) և ուրիշներ։ Արժեքավոր է «Հայ ժողովրդական հեքիաթների» բազմահատոր հրատարակությունը (հ. 1-13, 1958-1985)։