Մասնակից:DoctorLia/Ավազարկղ10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանկաբարձ-գինեկոլոգ, բժիշկ, նեղ մասնագետ, հատուկ կրթություն ստացած, գինեկալոգիական հիվանդությունները բուժող , հղիության ընթացքում վերահսկող , ծննդաբերության ժամանակ և հետծննդյան շրջանում բժշկական օգնություն ցուցաբերող [1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկ մնկաբարձ-գինեկոլոգ դառնալու համար անհրաժեշտ է սկզբում վեց տարի սովորոել բժշկական համալսարանում՝ ընդհանուր բժշկություն, այնուհետև ուսումը շարունակել օրդինատուրայում կամ ինտերնատուրայում՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ։

Գործառութային պարտականություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգը պարտավոր է՝

  • առաջնորդվել գործող օրենսդրությամբ և նորմատիվ-իրավական ակտերով, բնակչության մանկաբարձագինեկոլոգիական օգնության կազմակերպման կարգավորում,.
  • իրականացնել հղիության ժամանակին ախտորոշում, վերահսկել դրա ընթացքը, բացահայտել հղիության և ծննդաբերության բարդությունները, տրամադրել մանկաբարձական օգնություն, անցկացնել գինեկոլոգիական հիվանդների բժշկական զննում,
  • գործնականում կիրառել կանխարգելման, բուժման և վերականգնողական ժամանակակից մեթոդները իրենց մասնագիտության շրջանակներում, ինչպես նաև տիրապետել ամբուլատոր և ստացիոնար բուժման բոլոր մեթոդներին, վիրաբուժական միջամտությունների ողջ շրջանակին, ներառյալ վիրաբուժական միջամտությունները,
  • ցուցաբերել անհետաձգելի բուժօգնություն մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտի բուժառուներին, հետևողական լինել կողմնակի ռեակցիաներին և դեղերի ազդեցությանը,
  • ընդունել այն բուժառուներին, որոնց ուղարկել են այլ մասնագետներ։
  • իրականացնել փորձագիտական աշխատունակություն,
  • պլանավորել սեփական աշխատանքը և անընդհատ ստուգել արդյունքները,
  • լրացնել բժշկական փաստաթղթերը,
  • պահպանել բժշկական դեանտալոգիական,
  • համապատասխանել կանանց օրինական պաշպանությանը, գործող օրենսդրությանը,
  • ղեկավարել միջին բուժաշխատողների աշխատանքը,
  • ակտիվ մասնակցել բժշկական գիտելիքների տարածմանը բնակչության շրջանում՝ իրականացնելով պրոֆիլակտիկ հետազոտություններ,
  • միշտ կատարելագործվել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Мед. энц.: акушер-гинеколог». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2014-11-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Կատեգորիա:Բժշկություն Կատեգորիա:Մասնագիտություններ Կատեգորիա:Մանկաբարձություն Կատեգորիա:Գինեկոլոգիա Կատեգորիա:Գինեկոլոգ-մանկաբարձներ