Մասնակից:Diana Gevorgyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քրիստինա Ագիլերա (Ցավ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Ագիլերա (Hurt) «Hurt» (հայերեն՝ Ցավ), ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի երգն է։ Երգը թողարկվել է 2006 թվականի սեպտեմբերի 19-ին RCA Records լեյբլի կողմից, որպես նրա «Back to Basics» կոչվող հինգերորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը գրվել է Քրիստինա Ագիլերայի, Լինդա Փերրիի և Մարկ Ռոնսոնի կողմից։ Երգը իր բովանդակությամբ ինչ-որ մեկին կորցնելու և այդ կորստին նկատմամբ վերաբերմունքի մասին է։ Լինդա Փերրին մշակել է երգի առաջին բառերը, մինչդեռ Քրիստինան և Մարկ Ռոնսոնը նույնպես գրել են որոշ բառերը, իսկ վերջնական տարբերակով երգը ստացվել է թիմային աշխատանքի արդյունք։ Երգի գործիքավորման մեջ օգտագործվել է բաս կիթառ, թավջութակ, կոնտրաբաս, հարվածային գործիքներ, կիթառ, դաշնամուր, ալտ և ջութակ։

Երգը արժանացել է դրական կարծիքների երաժշտական քննադատների կողմից, ովքեր բարձր են գնահատել Քրիստինիայի վոկալը և երգի արտադրությունը։ Կոմերցիոն առումով երգը ունեցել է չափավոր հաջողություններ Միացյալ Նահանգներում, որտեղ այն վաճառվել է 1.1 միլիոն օրինակով և զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում։ Երգը համաշխարհային մի շարք հիթ շքերթներում ընդգրկվել է թոփ 10-ի մեջ, և տասը երկրում ստացել է սերտիֆիկատ։

Երգը տեսահոլովակը նկարահանվել է 2006 թվականի սեպտեմբերին Ֆլորիա Սիգիզմոնդի և համատեղ նաև Քրիստինա Ագիլերայի կողմից։ Տեսահոլովակում Քրիստինան կրկեսային դերասան է, ով տառապում է իր հոր մահվան վշտով։ Տեսահոլովակը ստացել է դրական արձագանքներ և առաջադրվել է մի շարք մրցանակների։ «Hurt» երգը Քրիստինան կենդանի կատարել է մի քանի լայնամաշտաբ միջոցառումների ժամանակ, այդ թվում և 2006 թվականի MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության և իր 2006-07 Back to Basics Tour համաշխարհային շրջագայության ժամանակ։