Մասնակից:Arpi Mkrtchyan 77/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խանոխ Լևին, (եբրայերեն՝ חנוך לוין‎ ), հրեա բանաստեղծ և դրամատուրգ, ժամանակակից հրեական դրամատուրգիայի դասականներից։


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուդայիզմի ռաբբիների ժառանգ է։ Ծնողները 1935 թվականին Լոձից աքսորվել են Պաղեստին։ Ստացել է հոգևոր դաստիարակություն։ 12 տարեկանում կորցրել է հորը։ Շուտով ստիպված է լինում գնալ աշխատելու, սովորել է գիշերային դպրոցում՝ զուգահեռաբար հաճախելով թատերական կուրսեր։ 1965-67 թվականներին ավարտել է Թել-Ավիվի համալսարանը, որտեղ ուսումանսիրել է փիլիսոփայություն և հրեական գրականություն։ Հրապարակել է բանաստեղծությունների և արձակ երկեր, գրել է երգեր։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապի զինված ուժերում ծառայություն անցնելուց հետո Լևինը 1964-67 թվականներին Թել-Ավիվի համալսարանում սկսել է ուսումնասիրել փիլիսոփայություն և եբրայերեն գրականություն։ 1965 թվականին նա դարձել է «Դորբան» թերթի խմբագիրը, որը համալսարանի ուսանողական թերթերից էր։ Նրա աշխատություններից «Կարծրացածները», «Բալլադ զինվորի մասին» այդ թվականներին նորից վերախմբագրվել և վերահրատարակվել են։ Իսկ «» ստեղծագործությունը 1966 թվականի ի հունիսին անվանափոխվել է «Սև ագռավը կարմիր տանիքի վրա» և հրապարակվել 1982 թվականին Լիբանանյան Պատերազմից հետո։ Ուսանողական տարիներին Խանոխ Լևինը կոմունիստական կուսակցության ակտիվ անդամ էր, որտեղ էլ նա ծանոթացել է երիտասարդ կոմունիստների միության հայտնի դրամատուրգ Դեննի Տրացի հետ, և նրանց միջև ընկերական ջերմ հարաբերություններ են ստեղծվել, ինչից հետո նրանք իրենց մասնագիտական գործունեության մեջ ի հայտ բերեցին հայացքների զարմանալի նմանություններ։

Առաջին ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին Լևինը «Յոհանի» ամսագրում հրապարակեց իր «Օրհնանքի լուսաբաց» բանաստեղծությունը, ինչից հետո առաջին անգամ իր հասցեին հնչեցվեցին քննադատություններ։ Բանաստեղծությունն ավելի ուշ հրատարակվեց «Մեռյալների կյանքը» բանաստեղծությունների շարքում։ «Հաարեց» հրեական օրաթերթում նա հրապարակեց «Համառ Դինան» (1966), «Pshishpsh» (1971) և «Տկարների տոնական երգը» հովվերգական բանաստեղծությունների շարքը։ 1973 թվականինին Մեիր Վեյսլեյթերի հրավերից հետո նա սկսեց հրապարակել բանաստեղծություններ և պատմվածքներ «Հրամայական նշան» ամսագրում․ 1973 թվականին՝ «Գողացողների աշխարհը», 1976 թվականին «Սապատավորը գտնում է անբարոյականին», 1981 թվականին «Մեռյալների կյանքը»։ Բացի դրանից 1967 թվականին Լևինը ռադիոյին է ուղարկում «Գտեք լրտեսին» պիեսը՝ մրցութի մասնակցության համար և գրավում է առաջին տեղը։ Շոուն, որը ղեկավարում էր Դեյվիդ Լևինը, ցուցադրվել է մի քանի անգամ։ Լևինի անգլերեն թարգմանությունը 1969 թվականին ստանում է Իտալիայի ռադիոդրամաների սահմանած առաջին մրցանակը։ Ավելի ուշ այդ թարգմանությունը հրապարակվում է «Ֆինալ» գրքում։

Տեսական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1967-70 թվականներին Լևինը տարվեց քաղաքական սատիրայով։ 1968 թվականի մարտին նա սկսեց աշխատել կաբարե-շոուում՝ «Դու, ես, հաջորդը՝ պատերազմ» անվանումով՝ Էդնա Շավիթի հետ։ Շոուն կազմակերպվել էր 1968 թվականի օգոստոսին Թել-Ավիվի Բար-Բարիմ ակումբում՝ Շավիթի՝ Թելավիվյան համալսարանի թատերական ֆակուլտետի 4 ուսանողների հետ՝ Բաթ- Շեվա Զայսլեր, Շիֆրա Մալշթեյն, Գադ-Կինար, Ռամի Պելեգ։ Դենի Տրացը պրոդյուսերն էր։ Դրանից հետո Լևինը գրեց «Կետչուպ» սատիրան, որը նրա եղբայր Դեյվիդի ղեկավարությամբ բեմադրվել է Թել-Ավիվի նկուղային սատիրիկ կաբարեում 1969 թվականի մարտին։ Այդտեղ Լևինը ծաղրում էր հրեական զինվորական պաթոսը, Իսրայելի տկար և ինքնահավան քաղաքագետներին, նաև շոշափվում էին զոհվածների կորստի ծանր ապրումները։ Քննադատությունը Լևինի հանդեպ ավելի է խորանում, երբ 1970 թվականին բեմադրվում է նրա հերթական պիեսը՝ «Թագավորական լոգարանը»։ Դրաման իր մեջ ընդգրկում է բավական սադրիչ էսքիզներ, որտեղ ծաղրվում է հրեաների մեծամտությունը։ Հենց բեմադրման ընթացքում հանդիսատեսներից շատերը բացեիբաց սկսեցին քննադատել բեմականացումը։ Ազգային հոգևոր կուսակցությունը պահանջեց, որ պիեսը գրաքննադատության արժանացնեն, որովհետև նա ծաղրում է հոգևորականությանը, կառավարությունը սպառնում է, որ թատրոնը կզրկվի ֆինանսական աջակցությունից։ Չնայած Լևինի ընդդիմանալուն, թատրոնի ղեկավարությունը, այդքան վրդովված արձագանքներին ի պատասխան, 12 բեմադրություններից հետո շոուն փակում է։

Երկար սպասված հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևինի առաջին գեղարվեստական կոմեդիան դարձավ «Սողոմոնի իշխանությունը», որը բեմադրվել է 1969 թվականին՝ Բաց թատրոնում Գիլելեյ Նեեմանի գլխավորությամբ։ Հաջորդ պիեսը Խանոխ Լևինի երկար սպասված հաջողությունն էր՝ 197 թվականի մարտին Խայֆյան թատրոնում՝ ռեժիսոր՝ Օդեդ Կոտտլերի կողմից բեմադրված։ Լևինի հաջորդ պիեսը՝ «Յակոբները և Լեյտենդները», առաջին անգամ ցուցադրվել է 1972 թվականի հունվարին, Կամերի թատրոնում։ 1970-ականներին նա շարունակում էր գրել ավելի պրովոկացիոն պիեսներ, որոնք մեկը մյուսի հետևից միաժամանակ բեմադրվում էին Կամերի, Խայֆյան թատրոններում։ Այդ տարիներին նա գրեց նաև «Ֆլոկ» պիեսը, որի ռեժիսորն էր Դեննի Վոլմանը, իսկ ռեժիսոր Վիտեկ Տրացի հետ գրեց ֆանտաստիկ գործեր՝ ռոմանտիկ թեմաներով։ Հաջորդ կրքերի տարափի նյութը Լևինի «Աշխատանքային կրքեր» պիեսն էր՝ 1981 թվականին։ Կառավարությունը որոշեց այդ պիեսից հետո այլևս չֆինանսավորել, որը վրդովմունք էր առաջացրել անգամ Կամերի թատրոնի հանդիսատեսների շրջանում։ Հաջորդ պիեսը՝ «Բաբելոնյան մեծ շաբաթօրյակ» բեմադրությունն էր, որից հետո պիեսը 20 րոպե կրճատվել է։ Դրանից հետո Լևինը սկսեց գրել քաղաքական գործեր, որի պրեմիերան կայացավ 1982 թվականին Նեվե Ցեդեկում, ռեժիսոր՝ Օդեդ Կոտտլեր։ Բեմադրությունից հետո կառավարությունը որոշել էր կալանավորել թատրոնի ղեկավարությանը։ Պիեսը բեմադրվել էր վերախմբագրված ձևով։ 1980-ականներին Լևինի պիեսները դարձան նախորդների կրկնությունները։

Այլ հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրա սերը թատրոնն էր, սակայն Լևինը իր կյանքում նաև երգեր է ստեղծագործել, հրապարակել է 2 գիրք և բանաստեղծությունների ժողովածուներ, նաև եղել է Լեյլի Ջոուի հեռուստաշոուի մի քանի էպիզոդների ռեժիսորը։

Բեմադրություններ Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտեյնի անվան Պետական դրամատիկական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 «Աստղերում կորածները», Գրիգորի Դիտյակովսկի բեմադրությամբ, թարգմանությունը՝ Վալենտինա Կրասնոգորովա

Ռոման Վիտյուկի թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 «Անհասկանալի կինը, որը ապրում է մեզ հետ», բեմադրող՝ Ռոման Վիտյուկ, թարգմանությունը՝ Մարկ Սորսկիի
  • 2010 «Ռեզին վաճառողները», բեմադրող՝ Վիկտոր Շամիրով, թարմանությունը՝ Վալենտինա Կրասնոգորովա, Սանկտ-Պետերբուրգի դրամատիկական-երաժշտական թատրոն «Բուֆ»
  • 2011 «Յուրաքանչյուրն ուզում է ապրել», բեմադրությունը՝ Իգոր Միրկուրբանով, թարգմանությունը՝ Մարյանա Բելենկոի

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյալիկի անվան մրցանակ 1994 թվականին։ 2005 թվականին ամենակարևոր իրադարձությունը Ավինոնյան մրցանակաբաշխության Լևին Կրում բեմադրությունն էր, լեհ ռեժիսոր՝ Կշիշտոֆ Վարլիկովսկի։2006 թվականին այդ բեմադրությունը ցուցադրվել է Մոսկվայի Մեյերխոլդի Կենտրոնում։