Jump to content

Մասնակից:Arm.hakobyan1998/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Arm.hakobyan1998/Ավազարկղ
Հիմնական տվյալներ

Սուրբ Պետրոս եկեղեցի (Վաշինգտոն ԿՇ) Սուրբ Պետրոսի եկեղեցին, (St. Peter's on Capitol Hill), հռոմեական կաթոլիկ եկեղեցի է, որը գտնվում է Վաշինգտոն ԿՇ-ի Կապիտոլ Հիլլ թաղամասում,ինչպես նաև գտնվում է Վաշինգտոնի արքեպիսկոպոսության կազմում: 1820 թվականին հիմնադրված Սուրբ Պետրոսը Վաշինգտոնի երկրորդ կաթոլիկ ծխական համայնքն է (բայց այն Կոլումբիայի շրջանում չէ): Եկեղեցու շենքը վերջնականապես կառուցվել է 1889 թվականին: Այնուհետև 1940 թվականին այն ավերվել է հրդեհի հետևանքով, բայց հետագայում կրկին վերակառուցվել է: Եկեղեցու նշանաբանն է՝ «Համայնքում լինել Քրիստոսի երկրային մարմնավորումը»[1]:

Եկեղեցու հարևանությամբ է գտնվում Միացյալ Նահանգների Կապիտալիումը (ԱՄՆ-ի կոնգրեսի նիստերի գումարման շենքը), որը միշտ գրավում է Կոնգրեսի անդամների և աշխատողների ուշադրությունը, և եկեղեցին Կապիտալիումի Տան կողքին գտնվելու համար հայտնի է, որպես Տան եկեղեցի, իսկ Սենատի կողքին գտնվող Սուրբ Ջոզեֆ եկեղեցին հայտնի է, որպես Սենատի եկեղեցի[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու սկզբնական կառույցը[խմբագրել | խմբագրել կոդը]

1821 թվականին հիմնադրվել է Սուրբ Պետրոս եկեղեցին՝ Վաշինգտոնում կաթոլիկ բնակչությանը ծառայելու համար: Քաղաքի առաջին կաթոլիկ եկեղեցին՝ Սուրբ Պատրիկը, աստիճանաբար հեռվացավ շատ ծխականներից և հատկապես նրանցից, ովքեր ապրում էին Անակոստիա գետի արևելքում: Այս ամենի արդյունքում, 1801 թվականին Վաշինգտոնում սկսվեց երկրորդ կաթոլիկ եկեղեցու կառուցման պլանները, այնուհետև Բալթիմորի եպիսկոպոս Ջոն Քերոլը թույլտվություն խնդրեց նախագահ Թոմաս Ջեֆերսոնից, որպեսզի եկեղեցի կառուցեն Հարավային Կապիտալիումի N և O փողոցների միջև: Ծխական այս շրջանի տարածքը, որը, հիմնականում նախատեսված էր ծառայել Նևի Յարդի, Վաշինգտոնի Արսենալի և Կապիտալիում Հիլի բնակիչներին, ի սկզբանե ընդգրկում էր Թիբեր Քրեյքի, Նևի Յարդի, Վաշինգտոնի քաղաքային ջրանցքի և Կոլումբիայի շրջանի արևելյան սահմանի միջև ընկած տարածքները[3]:

1820 թվականի մայիսին ինը ազդեցիկ կաթողիկոսների հանձնաժողով գումարվեց՝ եկեղեցու կառուցման համար անհրաժեշտ միջոցներ հավաքելու համար, ներկա էին՝ Ուիլյամ Լի Բրենթը, Ուիլյամ Մեթյուսը, Ջեյմս Հոբանը և Դանիել Քերոլը: Ներդրումները հեշտացնելու նպատակով, արքեպիսկոպոս Ամբրոս Մարեշալը եկեղեցում քահանա նշանակեց և 1820 թվականին ըստ կանոնակարգի հիմնադրեց ծխական եկեղեցին[4]: 1821 թվականի սեպտեմբերի 3-ին Ջեյմս Ֆ. Մ. Լուկասը դարձավ Սուրբ Պետրոս եկեղեցու քահանա: 1821 թ վականին Դանիել Քերոլը Կապիտոլիում Հիլին նվիրեց երեք հողատարածք, որի վրա երեքով նախագծել էին եկեղեցու սկզբնական կառույցը: Մեթյուին հանգիստ չէր տալիս այն փաստը, որ լարվածություն էր առաջացել Լուկասի և մեծահարուստ ծխականների միջև[5]: Վերջնականապես, երբ մարվեց եկեղեցու պարտքը, նա իր գործը փոխանցեց արքեպիսկոպոսին՝ քննարկման դնելով հոգաբարձուների հարցը: 1829 թվականին Լուկասը հրաժարվեց քահանայի պաշտոնից, որպեսզի միանար Ջորջթաուն քոլեջի Ջեսուիթներին:

1901 թվականին կառուցվել է քահանայի ծխական տունը

Եկեղեցու առաջին կառույցը կառուցված էր աղյուսից, եկեղեցու ճակատը պատված էր մանր քարերով, իսկ տանիքն էլ պատրաստված էր կավարից: Հենց սկզբից և՛ սպիտակ, և՛ սև կաթոլիկները երկրպագություն էին անում նույն եկեղեցում, բայց սև ծխականները, նստում էին վերին պատկերասրահում: Նախքան Լուկասի մեկնելը, նա սկսել էր ֆոնդ հավաքել՝ ծխական քահանայի համար տուն սարքելու:

1829 թվականին Մեթյու Դիգլը, որը նախկինում Լուկասի օգնականն էր, դարձել էր եկեղեցու երկրորդ քահանան: Նա այնքան էլ երկար չմնաց այդ պաշտոնին, քանի որ 1831 թվականին նա մահացավ: Դիգլին հաջորդեց Ջեյմս Հոները, ում ժամանակաշրջանում՝ 1832 թվականին, ձեռք բերվեց առաջին ծխական ձին: Հոներին՝ որպես քահանայի, սկսեցին հետևել Փիթեր Շիիբերը, Փիտեր Վելմանսը և Վան Հորսինը: Իր իսկ սեփական միջոցներով, Նայթը ընդլայնեց եկեղեցին` ավելացնելով խոստովանությունների սենյակ, երգչախումբ, պատկերասրահ և զանգակատուն:

Հաջորդ քահանան Ֆրենսիս Բոյլն էր, որի ժամանակ բացվեց եկեղեցու առաջին եկեղեցական դպրոցը: Դպրոցը կառուցվել է ծխական Թոմաս Բեյնի նվիրաբերած հողի վրա: 1868 թվականից սկսած ուսանողներին ուսուցանում էին Սուրբ Խաչի երկու քույրերը: 1885-ին եկեղեցում տեղի ունեցավ Երեմիա եպիսկոպոս Օսուլիվանի օծման արարողությունը:

Եկեղեցու նոր կառույցը[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին վերակառուցվել է Սուրբ Պետրոսի զանգակատունը

1888 թվականից քահանան Մոնսինյոր Ջեյմս Օ'Բրայենն էր, որի ժամանակ 1889 թ.-ին սլկսեցին քանդել եկեղեցին: 1890 թվականի նոյեմբերի 23-ին շինության կառուցման համար հիմքը նվիրվել է Կարդինալ Ջեյմս Գիբբոնսը ֆոնդ նվիրաբերեց: Մեկ տարվա ընթացքում կառույցը գրեթե պատրաստ էր, որպեսզի Սուրբ Ծնունդի արարողությունը անցկացվեր այնտեղ: 1889 թվականի վերջին Մերիլենդում արդեն ամբողջապես պատրաստ էր գրանիտից պատրաստված և մարմարե քարհանքից պատրաստված շինությունը, որի պտտահողն աճեց մինչև 140 ոտնաչափ, իսկ Նավ (ճարտարապետություն)-ը ուներ 950 նստատեղեր: Այն հագեցած էր ֆրանսիական ապակյա պատուհաններով: Օ'Բրայենի օրոք կառուցվեց ծխական քահանայի համար նախատեսված տուն, որը ուներ հարմարավետ պայմաններ: 1922 թվականի դեկտեմբերին Օ'Բրայենը թոշակի անցավ և նրան հաջորդեց Յուջին Ջ. Քոնելլին, որպես քահանա, նա նախկինում եղել է արքեպիսկոպոսի կանցլերը: 1923-ին և 1930-ականներին կրկին բացվում է նոր դպրոց:

1940-ի մարտի 17-ի առավոտյան հրդեհի հետևանքով շինությունն ավերվեց, հրդեհն առաջացել էր տոկի կայծից, երբ փորձում էին պատուհանների վրայից մաքրել գունաներկերը: Քահանաների օգնականներ Չարլզ Վ. Նելսոնը և Ֆրենսիս Է. Սալիվանը շտապեցին մաքրել հաղորդության գավաթները: Հրդեհից հետո Միացյալ մեթոդիստական եկեղեցին իր հավաքեց ծխականների խումբ `Սուրբ Պետրոսի օգնելու համար: Ինչպես նաև, Վերափոխման Լութերական և Սուրբ Մարկոս եպիսկոպոսական եկեղեցիներն առաջարկեցին, որ Սբ Պետրոս եկեղեցու քահանաները այնտեղ պատարագ մատուցեն, բայցայդ առաջարկները մերժվեցին:

1940 թվականի հունիսին Եկեղեցին սկսեց վերակառուցվել և բացվեց 1941թվականի ապրիլի 13-ին՝ Զատկի տոնի օրը: Բացումը գլխավորում էր արքեպիսկոպոս Միքայել Քորլինը: 1970-2005 թվականը Միքայել Ջ. Օ'Սուլիվանը եղավ եկեղեցու քահանան, և նրան հաջողվեց Չարլզ Մակքանը[6]: Իսկ 2017 թվականին Գարի Ստուդնևսկին դարձավ Սուրբ Պետրոս եկեղեցու քահանան[7]:

Քահանաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Պետրոս եկեղեցու քահանաները ըստ ժամանակագրական կարգի. [8]

  • Սբ. Ջեյմս Ֆ. Լուկաս (1821-ի սեպտեմբերից մինչև 1829-ի հուլիս)
  • Սբ. Մեթյու Պ. Դեգլ (1829-ի օգոստոսից մինչև 1831-ի հոկտեմբեր)
  • Սբ. Ջեյմս Հոներներ (1831-ի հոկտեմբերից մինչև 1832-ի դեկտեմբեր)
  • Սբ. Ջիթեր Ստանիսլաուս Շրայբեր (1832-ի դեկտեմբերից մինչև 1833-ի դեկտեմբեր)
  • Սբ. Փիթեր Վելմանս (1833-ի դեկտեմբերից մինչև 1834-ի հուլիս)
  • Սբ. Ջոզեֆ վան Հորսիգ (1934-ի հուլիսից մինչև 1849-ի նոյեմբեր)
  • Սբ. Պետրոս Լենաղան (1849-ի նոյեմբերից մինչև 1851-ի դեկտեմբեր)
  • Սբ. Էդվարդ Ա. Նայթ (1851-ի դեկտեմբերից մինչև 1862-ի սեպտեմբեր)
  • Սբ. Ֆրանցիսկ Է. Բոյլ (1878-ի սեպտեմբերից մինչև 1878-ի ապրիլ)[9]
  • Սբ. Դեսիդերիուս Դե Վուլֆ (1878-ի ապրիլից մինչև 1878-ի նոյեմբեր)
  • Սբ. Յերեմիա Օ'Սալիվան (1878-ի նոյեմբերից մինչև 1885-ի սեպտեմբեր)
  • Սբ. Ջորջ Վ. Դևին (1886-ի փետրվարից մինչև 1888-ի մարտ)
  • Սբ. Ջեյմս Օ'Բրայեն (1888-ի ապրիլից մինչև 1922-ի դեկտեմբեր)
  • Սբ. Յուջին Ջ. Քոնելի (1922-ի դեկտեմբերից մինչև 1942-ի մայիս)
  • Սբ. Վալտեր Ջ. Հայեսը (1942-ի հունիսից մինչև 1954-ի մարտ)
  • Սբ. Լեոնարդ Ֆ. Հուրլի (1968-ի սեպտեմբերից մինչև 1970-ի նոյեմբեր)
  • Սբ. Մայքլ Ջ. Օ'Սուլիվան (1970-ի Նոյեմբերից մինչև 2005-ի հուլիս)
  • Սբ. Վիլյամ Բայրն (2015-ի հունիս)
  • Սբ. Քևին Հարթ (2015-ի հուլիսից մինչև 2017-ի հունվար)
  • Սբ. Գարի Ստուդնևսկի (2017-ի հունվարից - առ այսօր)

Սուրբ Պետրոսի դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Պետրոսը ուներ նաև ծխական դպրոց: Սուրբ Պետրոսի դպրոցը Վաշինգտոն ԿՇ-ի ամենահին ծխական տարրական դպրոցն է: Դպրոցը կառուցվել է դեռևս 1826 թվականին: 1826 թվականի հուլիսին Դանիել Քերոլը՝ Վաշինգտոնի նշանավոր կալվածքատերը, Բալթիմորի արքեպիսկոպոս Ամբրոսոսը արքեպիսկոպոս Մարշելին ուղարկեց Կապիտալիումում այն հույսով, որ այնտեղ դպրոց կկառուցվի: Սակայն արքեպիսկոպոսը մերժեց նախնական առաջարկը: Այնուամենայնիվ, չնայած մերժմանը, Սուրբ Պետրոսի դպրոցը կառուցվել է 1868 թվականին Թոմաս Բեյնը կաթոլիկության համար հող էր նվիրել:

Ներկայումս Սուրբ Պետրոսի դպրոցը առաջարկում է նախակրթարան դասարանի ծրագիր[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Servant Songs on Capitol Hill».
  2. In Church, Members Leave Politics at the Door (Roll Call)
  3. «History». St. Peter's on Capitol Hill. Արխիվացված օրիգինալից March 15, 2018-ին. Վերցված է May 25, 2018-ին.
  4. «St. Peter (Washington)». Archdiocese of Washington. Վերցված է May 25, 2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. Durkin, Joseph Thomas (1963). William Matthews: Priest and Citizen. New York: Benziger Brothers. էջեր 138–142. LCCN 64001710. OCLC 558792300.
  6. Murphy, Caryle (September 18, 2005). «Pastor Is Retired, but Still Taking Calls». The Washington Post. Արխիվացված օրիգինալից May 26, 2018-ին. Վերցված է May 25, 2018-ին.
  7. DeMayo (January 10, 2017). «Jen». Hillrag.com. Արխիվացված օրիգինալից January 17, 2017-ին. Վերցված է May 25, 2018-ին.
  8. St. Peter's Church on Capitol Hill, Washington D.C. 150th Anniversary Pamphlet. 1971.
  9. «Evening star. [volume] (Washington, D.C.) 1854-1972, February 22, 1878, Image 4». 1878-02-22. ISSN 2331-9968. Վերցված է 2019-07-08-ին.
  10. «St. Peter School website». www.stpeterschooldc.org (անգլերեն). Վերցված է 2018-09-29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]