Jump to content

Մասնակից:Anicharentsavan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

==Աշխարհի լեզուները և նրանց դասակարգումը==

==Լեզուների դասակարգման սկզբունքները==

Աշխարհի բոլոր լեզուները միմյանցից տարբերվում են ծագումով, տարածվքծության գոտիներով ու հասարակական գործառույթներով, հնչյունական համակարգով ու բառային կազմով, ձևաբանական ու շարահյուսական հատկանիշներով և այլն: Ըստ այդմ, ընդհանուր լեզվաբանության հիմնական խնդիրներից է՝ դասակարգել աշխարհի լեզուները, մշակել նրանց լեզվական տիպաբանությունը:

Լեզվաբանության մեջ լեզուների դասակարգման չորս սկզբունք գոյություն ունեն

* արեալային (աշխարհագրական)

*գործառական (ֆունկցիոնալ)

*ծագումնաբանական

*տիպաբանական

Ըստ այս կարգի դասակարգումների, աշխարհի լեզուներն ընդգրկվում են համեմատաբար սահմանափակ խմբերի մեջ. այդ խմբավորումները հիմնված են լեզուների աշխարհագրական տարածվածության, նրանց գործառույթների, կառուցվածքային ընդհանրությանների և ցեղակցական կապերի վրա:

Ըստ տարածքային կապերի, առաջինը կատարել են լեզուների աշխարհագրական դասակարգում (18-րդ դար). Սա անտեսում էր լեզուների միջև եղած ներքին կապերը, նրանց բնույթի ընդհանրություններն ու տարբերությունները, և տարբեր կառուցվածքի լեզուներ մտնում էին մեկ խմբի մեջ: Այս դասակարգումը սահմանափակվում է աշխարհի լեզվական քարտեզի ուսումնասիրությամբ, տարբեր երկրների լեզվական բնութագրումներով, ինչպես նաև առանձին լեզուների կամ լեզվախմբերի տարածվածության սահմանները որոշելով