Մասնակից:AniGaranyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գործամոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործամոլն այն մարդն է, ով աշխատում է հարկադրաբար: Գործամոլն անկարող է սահմանափակել այն ժամանակը, որը նա ծախսում է աշխատանքի վրա՝ չնայած բացասական հետևանքների, ինչպիսիք են հարաբերությունները կամ առողջությունը փչացնելը:[1]

Այս երևույթի համար չկա ընդհանուր ընդունված բժշկական սահմանում, թեև սթրեսի որոշ ձևեր, իմպուլսների վերահսկման խանգարումը, օբսեսիվ-կոմպուլսիվ անհատականության խանգարումը և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը կարող են կապված լինել աշխատանքի հետ:Էրգոմանիան սահմանվում է որպես «աշխատանքի նկատմամբ չափից ավելի նվիրվածություն, հատկապես որպես հոգեկան հիվանդության ախտանիշ»:[2][3]

Գերակտիվության մշակույթի երևույթը, անտեսելով աշխատանք-կյանք առողջ հավասարակշռությունը, կարող է սրել գործամոլությունը:[4][5]

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառն ինքնին պորտմանտո է, որը կազմված է «գործ» և «մոլագար» բառերից: Համաձայն Օքսֆորդի անգլերեն բառարանի, այդ բառը իր նախնական տեսքով առաջին անգամ հայտնվել է Կանադայում, Toronto Daily Star-ի ապրիլի 5-ի համարում` 6-րդ էջում,1947թ.-ին`Անանուն ալկոհոլիկների մասին բառախաղային ակնարկով.


Եթե դուք տառապում եք աշխատանքի հանդեպ անհաղթահարելի տենչով, զանգահարեք Workaholics Synonymous, և ապաքինված աշխատողը կօգնի ձեզ վերադառնալ երջանիկ անգործությանը:[6]

Մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գործամոլ» եզրույթը վերաբերում է վարքի տարբեր տեսակների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գնահատականը: Օրինակ, գործամոլությունը երբեմն օգտագործվում է այն մարդկանց կողմից, ովքեր ցանկանում են դրական կերպով արտահայտել իրենց նվիրվածությունը կարիերային: Քննարկվող «աշխատանքը» սովորաբար կապված է վարձատրվող աշխատանքի հետ, բայց այն կարող է վերաբերել նաև անկախ զբաղմունքներին, ինչպիսիք են սպորտը, երաժշտությունը, արվեստը և գիտությունը: Այնուամենայնիվ, եզրույթն ավելի հաճախ օգտագործվում է`վերաբերելով բացասական վարքագծի օրինակին: Հայտնի է, որ նման վարքագիծը բնութագրվում է աշխատանքի վրա ավելորդ ժամանակ ծախսելով, քրտնաջան աշխատելու ներքին պարտադրանքով և ընտանեկան և այլ սոցիալական հարաբերությունների անտեսմամբ:[7]

Հետազոտողները պարզելեն, որ շատ դեպքերում աշխատանքի հետ կապված անդադար գործունեությունը շարունակվում է նույնիսկ այն բանից հետո, երբ այն արդեն ազդել է մարդու փոխհարաբերությունների և ֆիզիկական առողջության վրա:Ենթադրվում է, որ դրա պատճառները անհանգստությունն են, ցածր ինքնագնահատականը և մտերմության հետ կապված խնդիրները: Ավելին, գործամոլները հակված չեն աշխատանքային առաջադրանքները ուրիշների հետ կիսել և հակված են բարձր ցուցանիշներ գրանցել բնավորության այնպիսի գծերի առումով, ինչպիսիք են նևրոտիզմը, պերֆեկցիոնիզմը և բարեխղճությունը:

Կլինիկական հոգեբան Բրայան Է. Ռոբինսոնը գործամոլների համար առանձնացնում է երկու առանցք՝ աշխատանքի մեկնարկ և աշխատանքի ավարտ: Նա հետաձգելու վարքագիծը կապում է և՛«վայելող գործամոլներ»-ի(նրանք, ովքեր ունեն աշխատանքի նախաձեռնության/ավարտի ցածր մակարդակ), և՛«ուշադրության պակաս ունեցող գործամոլներ»-ի (նրանք, ովքեր ունեն աշխատանքի նախաձեռնության բարձր և ավարտի ցածր մակարդակ)հետ, ի տարբերություն «Բուլիմիայով տառապող» և «Անխնա» գործամոլների, որոնք երկուսն էլ ունեն աշխատանքի ավարտման բարձր մակարդակ:[8]

Գործամոլությունը Ճապոնիայում համարվում է լուրջ սոցիալական խնդիր, որը հանգեցնում է վաղ մահվան`հաճախ աշխատանքի ժամանակ, մի երևույթ, որը կոչվում է karōshi: 2000 թվականին Ճապոնիայի վարչապետ Կեյզո Օբուչիի մահացու կաթվածի պատճառը չափազանց շատ աշխատանքն էր:[9] Չափազանց շատ աշխատանքից մահը ոչ միայն Ճապոնիային է բնորոշ. 2013 թվականին Լոնդոնում Bank of America-ի պրակտիկանտը մահացավ 72 ժամ անընդմեջ աշխատելուց:[10]

Գործամոլները հակված են ավելի քիչ արդյունավետ լինել, քան մյուս աշխատողները, քանի որ նրանք դժվարանում են աշխատել որպես թիմ, դժվարանում են վստահել գործընկերներին կամ ստանձնել կազմակերպչական խնդիրներ՝ միանգամից չափազանց շատ աշխատանք վերցնելու պատճառով:[11]Ավելին, գործամոլները հաճախ տառապում են քնի պակասից, ինչը հանգեցնում է ուղեղի և ճանաչողական ֆունկցիայի խանգարմանը: [12]

Բիզնես ռիսկը, որը գործամոլությունը ներկաացնում է, թերագնահատված ռիսկն է ընկերությունների և մարդկային ռեսուրսների կառավարման մեջ, որը կարող է դառնալ գոյութենական  սպառնալիք բիզնեսի համար:[13]

See also[խմբագրել | խմբագրել կոդը]

References[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ruggeri, Christine (2022-11-28). «Research Shows Hustle Culture Does More Harm Than Good». Leaders.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-10-23-ին.
  2. «Medical Definition of ERGOMANIA». Merriam-Webster Medical Dictionary. February 5, 2021. Վերցված է February 5, 2021-ին.
  3. Van Houdenhove, Boudewijn; Neerinckx, Eddy (1999). «Is "Ergomania" a Predisposing Factor to Chronic Pain and Fatigue?». Psychosomatics. 40 (6): 529–530. doi:10.1016/S0033-3182(99)71197-7. ISSN 0033-3182. PMID 10581987.
  4. Griffith, Erin (January 26, 2019). «Why Are Young People Pretending to Love Work?». The New York Times. Վերցված է July 14, 2019-ին.
  5. Da Costa, Celinne (April 28, 2019). «Stop Idolizing Hustle Culture And Do This Instead». Forbes. Վերցված է July 14, 2019-ին.
  6. "workaholic, n. and adj." in Oxford English Dictionary Third Edition (September 2014)
  7. Quinones, Cristina; Griffiths, Mark D. (October 2015). «Addiction to Work: A Critical Review of the Workaholism Construct and Recommendations for Assessment». Journal of Psychosocial Nursing and Mental Health Services (անգլերեն). 53 (10): 48–59. doi:10.3928/02793695-20150923-04. ISSN 0279-3695. PMID 26489104.
  8. Robinson, Bryan E. (2001). Chained to the Desk: A Guidebook for Workaholics, Their Partners and Children, and the Clinicians Who Treat Them. New York: New York University Press. էջ 62. ISBN 0-8147-7480-6.
  9. Daniel Griffiths (April 4, 2000). «Japan's workaholic culture». BBC News Online. Վերցված է October 12, 2007-ին.
  10. «Bank of America To Improve Working Conditions After Intern Death». HuffPost. 10 January 2014. Վերցված է August 4, 2015-ին.
  11. «The Hidden Costs of Workaholism». Fast Company. July 9, 2009. Արխիվացված է օրիգինալից June 7, 2011-ին. Վերցված է July 28, 2010-ին.
  12. «The Human Brain - Sleep and Stress». Fi.edu. September 27, 2007. Արխիվացված է օրիգինալից January 7, 2013-ին. Վերցված է July 28, 2010-ին.
  13. Meissner, Ulrike Emma (2018). Business Risk Workaholism, Management challenges and action guidelines for professional practice. Berlin: Berlin Peter Lang. ISBN 978-3-631-76634-7.
Եթե դուք տառապում եք աշխատանքի հանդեպ անհաղթահարելի տենչով, զանգահարեք Workaholics Synonymous, և ապաքինված աշխատողը կօգնի ձեզ վերադառնալ երջանիկ անգործությանը:[1]
  1. "workaholic, n. and adj." in Oxford English Dictionary Third Edition (September 2014)