Մասնակից:AminaMG/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լանկաստերների հարստություն (1399-1461 թվականներ)

Հենրի IV-ի թագավորության տարիներիները (1399-1413 թթ.) նշանավորվել են մի շարք դավադրություններով և ապստամբություններով: Հենրիխը հաղթանակած է դուրս եկել բոլոր փորձություններից և ամրապնդել է գահը իրենից հետո: Քանի որ Լանկաստերների հարստությունը իր բարձրացման համար պարտական էր եկեղեցուն և խորհրդարանին, ուստի համայնքները օգտվել են առիթից իրենց իրավունքներն ընդլայնելու և ամրապնդելու համար: Հոգևորականներին գոհացնելու համար հրապարակվել է օրենք «հերետիկոսներին այրելու» մասին, որը հիմնականում ուղղված էրՋոն Ուիկլիֆի կողմնակիցների` լոլլարդների դեմ: Հենրիխ IV ժառանգը Հենրիխ V էր, կառավարել է 1413-1422 թվականներին: Գահ բարձրանալուց անմիջապես հետո հրաժեշտ է տվել իր նախկին բուռն կյանքին, իրեն շրջապատել է փորձառու խորհրդականներով և մեծահոգաբար շատ դավադիրների ետ է վերադարձրել ազատությունը և ունեցվածքը: Հենրիխը վերականգնել է Էդուարդ III իրավունքները ֆրանսիական գահի նկատմամբ: Ֆրանսիայում բռնկված ներքին խռովությունները Կարլոս VI օրոք նպաստել են անգլիական զենքին, և երկար պատերազմներից ու փայլուն հաղթանակներից հետո, հատկապես 1415 թվականի Ազենկուրի հաղթանակից հետո, Հենրիխին 1420 թվականին շնորհվել է բուրգունդական կուսակցության առաջնորդությունը, Կարլոս VI ձեռքը: Աներոջ մահից հետո նա դարձել է Ֆրանսիայի թագավոր: Շուտով Հենրիխը մահացել է` թողնելով երկու գահի ժառանգ ինը ամսական որդուն: Հենրիխ VI մանկության տարիներին պետությունը կառավարել են հորեղբայները` հերցոգ Գլուստերը Անգլիայում և հերցոգ Բեդֆորդը Ֆրանսիայում: Սկզբում անգլիական զենքը հաջողությամբ է գործել Կարլոս VII դեմ: Շնորհիվ ֆրանսիական ազգային ինքնագիտակցության զարթոնքի, Ժաննա դ'Արկի հերոսության և Կարլոս VII համառության` անգլիացիները աստիճանաբար կորցրել են իրենց նվաճումները Ֆրանսիայում, և 1453 թվականին նրանց ձեռքերում մնացել էր միայն Կալեն: Պատերազմների ամոթալի արդյունքները, թագավորի թույլ բավորությունը, թագուհի Մարգարիտա Անժուացու և նրա սիրելիների չարաշահումները անհանգստություն և դժգոհություններ էին առաջացրել Անգլիայում: Քենթում Ջոն Քեդի ղեկավարությամբ ապստամբություն է բռնկվել, որոնք հիշեցնում էին Թայլերի ժամանակները: Լոնդոնի քաղաքացիները ճնշել են ապստամբությունը, և ժողովրդի ճնշումն ուժեղացել է: Դրանից օգտվել է Ռիչարդ Յորքցին` Իռլանդիայի հովվապետ?, իր շուրջ հավաքել է իր վասալներին և շարժվել Լոնդոն:

Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմները (1455-1485 թվականներ)

Այս կերպ սկսվեց 30-ամյա պատերազմ Յորքյան և Լանկաստերյան հարստությունների միջև ժառանգության համար, որը հայտնի է Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմ անունով: Կարմիր վարդերի կամ Լանկաստերների կողմնակիցներն էին հիմնականում հյուսիսարևմտյան կոմսությունները, ինչպես նաև ուելսը և Իռլանդիան, բարոնների հետ Սպիտակ վարդերի կամ Յորքերի կողմնակիցներն էին առևտրական հարավ-արևելքը, քաղաքային բնակչությունը, գյուղացիությունը և Ստորին պալատը: Նորթգեմփթոնի մարտերում (1460 թվական) Յորքը գերեվարել է թագավորին և ստիպել է Վերին պալատին ճանաչել իրեն պետության պրոտեկտոր և գահաժառանգ (1461 թվական): Թագուհի Մարգարիտան իր կողմնակիցներով անսպասելի հարձակվել է նրա վրա Ուեյկֆիլդում և մահապատժի ենթարկել: Նրա գլուխը թղթե թագով ցուցադրվել է Յորքի պատերին: Հոր մահվան համար վրեժխնդրությամբ հանդես է եկել Յորքի ավագ որդին: Նա շտապել է Լոնդոն, որտեղ քաղաքացիները ուրախությամբ ընդունել են նրան և հռչակել որպես թագավոր(1460 թվական): Գնալով թագուհուն ընդառաջ, որ հյուսիսում խոշոր բանակ էր հավաքել, նա տարել է որոշիչ հաղթանակ Թաութոնում` Յորքի մոտակայքում: Հենրիխ VI և Մարգարիտան փախել են Շոտլանդիա: Էդուարդ IV օրոք պատերազմը շարունակվել է նախկին դաժանությամբ: Մարգարիտան Շոտլանդիայից փախել է Փարիզ, ստացել է Լյուդովիկոս XI աջակցությունը և բանակով մտել է Անգլիա, բայց վտարվել է Ուորիկի կողմից: Գահը նվաճելու նոր փորձը ավարտվել է Հենրիխի` Թաուերում գերեվարությամբ: