Մասնակից:Akanc/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոֆյա Վազգենի Սարգսյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծուհի, արձակագիր, լրագրող, հասարակական գործիչ Սոֆյա (Սոֆիկ) Սարգսյանը ծնվել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը՝ գերազանցության (կարմիր) դիպլոմով: Մանկավարժի մասնագիտությանը զուգահեռ, ստացել է նաև լրագրողի մասնագիտություն: 15 տարի ծննդավայրի համար 3 դպրոցում աշխատել է նախ՝ որպես մանկավարժ, ապա՝ որպես ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն: 1998 թվականին ընտանիքով տեղափոխվել է Արցախ: 2001 թվականից աշխատում է ԱՀ «ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ» թերթում: Սկզբում աշխատել է որպես լրագրող, 2006 թվականից մինչ օրս աշխատում է որպես գլխավոր խմբագիր[1]: ԼՂՀ ժուռնալիստների միության անդամ է 2003, ԼՂՀ գրողների միության անդամ՝ 2004 թվականից: ՀՀ գրողների միության անդամ է 2010 թվականից: Կալիֆոռնիայի հայ գրողների միության անդամ է 2018, «Նռանէ» մանկապատանեկան թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ՝ 2019, Մշակույթի գործիչների միության պատվավոր անդամ՝ 2022 թվականից[2]: Կալիֆոռնիայի հայ գրողների միության արցախյան ներկայացուցչության ղեկավարն է: 2021 թվականից հանդիսանում է նաև Երգիծաբանների համահայկական միության անդամ: Հեղինակ է 6 գեղարվեստական գրքերի։ Սոֆյա Սարգսյանի ստեղծագործությունները տպագրված են ավելի քան 40 անուն համահեղինակային գրքերում եւ բազմաթիվ մշակութային հանդեսներում[3]։ Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է և Ակադեմիայի Հայաստանի և Արցախի մրցութային կազմկոմիտեի նախագահի տեղակալը Արցախում[4]։ Հյուսիսային Ամերիկայի գրողների միության անդամ է։ 2023 թվականի մարտին ընտրվել է Մշակույթի գործիչների միության Խորհրդի անդամ։[5] Կատեգորիա:Արձակագիրներ Կատեգորիա:Լրագրողներ ըստ երկրի Կատեգորիա:Հասարակական գործիչներ

  1. ««Ապրելու Արցախ». Սոֆյա Սարգսյան». artsakhpress.am. Վերցված է 2023-04-24-ին.
  2. «Անդամներ/Члены». ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ռուսերեն). Վերցված է 2023-04-24-ին.
  3. «Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի է ունեցել գրող Սոֆյա Սարգսյանի գրքի շնորհանդեսը». artsakhpress.am. Վերցված է 2023-04-24-ին.
  4. «Ամփոփվել են Վլ․ Արսենևի անվան միջազգային մրցույթի արդյունքները». www.avangard.am. Վերցված է 2023-04-25-ին.
  5. «Խորհուրդ/Совет». ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ռուսերեն). Վերցված է 2023-04-24-ին.