Մասնակից:ARMINE15/sandbox

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոկոկո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոկոկո(ֆրանսերեն՝«ռոկայլ»-ոճաորված խեցի) ոճը զարգանում է 18-րդ դարի Եվրոպայում՝ սկզբնավորվելով որպես դեկորատիվ ոճ՝ բարձր ազնվականության տոնախմբությունները գեղեցկացնելու նպատակով:Ռոկոկոյի գեղագիտական իդեալը ծագում է բարոկկոյի իդեալից, երբ բարձրատոհմիկ ազնվականությունը, տրվելով հաճույքներին, հրաժարվում է հերոսականությունից եվ դրա հետ կապված լարումից ու պայքարից:Այս գեղագիտական իդեալը ցանկալի էր կյանքի իմաստը հաճույքների մեջ որոնող արիստոկրատ խավերի ներկայացուցիչների համար:Ռոկոկո ոճին բնորոշ է նրբագեղությունը, մանր դետալների հանգամանալից մշակվածությունը եվ ուշադրությունը անխռով, խաղաղ, գողտրիկ հաճույքների հանդեպ: Ստորև ներրկայացվում են ռոկոկոյի գեղագիտական իդելի որոշ բովանդակային ու ձևական չափանիշներ:

Բովանդակային չափանիշներ.
.հիմնականում առօրյա,բայց ինչ-որ նուրբ հաճույք պարունակող թեմաներ, 
.եթե անտիկ և բիբլիական թեմաներ, ապա դիցաբանական և հովվերգական սյուժեների թեթևամիտ մեկնաբանությամբ,
.գողտրիկ բնապատկերներ, շինությունների գողտրիկ անկյուններ,
.հարստության առկայություն, բայց ոչ շլացուցիչ փարթամ, այլ նրբորեն հմայող:
Ձևական չափանիշներ.
.տարրերի հավասարակշռվածություն,
.մեղմ ու աչք  շոյող երանգների օգտագործում,
.պարուրագծերի կիրառում մեծ չափերով,
.հագուստի, միջավայրի դետալների մանրամասն մշակում,
.զարդանախշի նրբագեղ ու քմահաճ ռիթմ
.կոմպոզիցիայի կայունություն:
Ռոկոկո ոճի գործը պետք է ընկալողի  մեջ առաջացնի կյանքի հաճույքները վայելելու ձգտում, տագնապ առաջացնող դիմախաղեր, ձայներ, գույներ չպետք է լինեն:
Ի տարբերություն բարոկկոյում ընդունված արտասովոր մեծ չափերի ու տարերքների պաշտամունքի՝ ռոկոկոյի գեղագիտական իդեալին բնորոշ է գողտրիկության պաշտամունքը: