Մասնակից:ANUSHIK17/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

== Պետաիրավական վարչաձևը (ռեժիմը)

Պետաիրավական վարչաձևն ավելի լայն հասկացության` քաղաքական վարչաձևի կարևորագույն բաղադրամասն է:Այն միաժամանակ պետության ձևի երրորդ և ինքնուրույն տարրն է: Պետաիրավական վարչաձևի փոփոխությունը, նույնիսկ եթե կառավարման և կառուցվածքի ձևերը մնում են անփոփոխ, հանգեցնում է պետության արտաքին և ներքին քաղաքականության կտրուկ փոփոխության: Այն բնութագրվում է պետության ձևի բովանդակային կողմը: Պետաիրավական վարչաձևը պետական իշխանության իրականացման մեթոդների և եղանակների համակցությունն է:Հետևաբար, ըստ պետաիրավական վարչաձևի պետությունների դասակարգման հիմնական չափանիշը պետական իշխանության իրականացման եղանակների, ձևերի ու մեթոդների ժոխովրդավարականության աստիճանն է:Իհարկե, իրականության մեջ պետական վարչաձևի իդեալական ժողովրդավարական ձևեր գոյությու չունեն :Այս դեպքում խոսքն ավելի շատ գնում է դրսևորվող միտումների մասին:Եթե դրանք գլխավորապես համոզման,համաձայնեցման,օրինականության, պառլամենտարիզմի մեթդներն են,եթե կիրառվող պետական հարկադրանքն ունի իրավական մարդասիրական բնույթ,ուրեմն առկա է առաջադիմական, ժողովրդավարական վարչաձևը:Իսկ եթե դրանք ունեն հետադիմական, դիկտատորական, բռնի բնույթ, և մարդու բնական իրավունքներն ու ազատությունները չեն ապահովված, հասարակության մեջ թագավորում են կամայականությունը և ապօրինությունները,ուրեմն` առկա է հակաժողովրդավարական(ամբողջատիրական կամ տոտալիտար, ինքնակալական, ռասիստական, ֆաշիստական) պետաիրավական վարչաձևը