Մասնակից:A.D. think-tank

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատմական 5 կերպար, որոնց թաքնված տաղանդների մասին չգիտեիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական շատ կերպարներ հիշվում են միայն մեկ հիմնական հատկանիշով, սակայն նրանք նույնպես, ինչպես մեզնից շատերը, իրենց կյանքում նոր բաներ են փորձել և հաճախ հայտնաբերել, որ դա նրանց մոտ շատ ավելի լավ է ստացվում:


  • Թոմաս Ջեֆերսոնը ամերիկյան հնէաբանության հիմնադիրներից էր


Մինչ այժմ Ջեֆերսոնի շատ տաղանդների ու ձեռքբերումների մասին վավերագրվել է, սակայն շատերը դրանց մի մասի մասին ամենևին տեղյակ էլ չեն: Ջեֆերսոնի հետաքրքրությունները բավականին շատ էին, և նա սիրում ու զբաղվում էր ոչ միայն քաղաքականությամբ, այլև գիտությամբ, երաժշտությամբ, ճարտարապետությամբ ու լեզվաբանությամբ: Մեկ այլ ոլորտ, որում Ջեֆերսոնը մեծ ազդեցություն է ունեցել, հնաբանությունն էր: Նա բնիկ ամերիկացիների լեզուների իր իմացությունն օգտագործում էր նրանց մշակույթն ավելի լավ հասկանալու համար, սակայն երբ Վիրջինիայում նա դամբարան է հայտնաբերում, Ջեֆերսոնի հետաքրքրասիրությունը իրեն դրդում է այն քանդել ու ուսումնասիրել, և սա համարվում է ԱՄՆ-ում առաջին հնագիտական պեղումը: Իր կատարած պեղումների արդյունքում նա հարյուրավոր մարդկային բրածոներ հայտնաբերեց` թե մեծահասակների, թե երեխաների: Սա առաջին անգամը չէր, որ գաղութականները քանդում էին բնիկների գերեզմանները՝ դրանցից արժեքավոր իրերը թալանելու համար, սակայն սա առաջինն էր, որ իրականացվում էր գիտական տեսանկյունից: Ջեֆերսոնը համակարգող մեթոդներ էր գործադրում պեղումներն իրականացնելու և հայտնաբերվածը ուսումնասիրելու համար: Ավելի ուշ` 1787թ.-ին, նա օգտագործեց կատարված աշխատանքի մասին գրառումները` դրանք ներառելով «Գրառումներ Վիրջինիա նահանգի մասին» գրքում, որը պաշտոնապես առաջին հրապարակված գիտական աշխատանքն է Ամերիկայում հնագիտության մասին:


  • Նոստրադամուսը խոհարարական գիրք է գրել

Նոստրադամուսը հայտնի է դարձել զարմանալի ճշգրտությամբ կանխագուշակություններ անելու համար, որոնք իրականում որպես այդպիսին չեն կանխագուշակել ինչ-որ բան, այլ պարզապես համընկել են որոշ իրադարձությունների հետ: Ինչևէ, պետք է նշել, որ Նոստրադամուսը իսկապես որ մեծ ավանդ է ունեցել խոհարարության ոլորտում: Նա մի քանի գիրք է գրել խոհարարության թեմայով: Չնայած դրանցում գրի առված շատ բաղադրատոմսեր վերցվել են այլ ռեսուրսներից, այնուամենայնիվ, նա նաև իր հեղինակային բաղադրատոմսերն է գրել, այդ թվում՝ «սիրո ջեմը», որը կստիպեր զույգին սիրել միմյանց, եթե նրանք դա միասին փորձեին: Նրա գրքերում կարելի է գտնել նաև բուժական բաղադրատոմսեր, ինչպես, օրինակ, փորկապության համար վարդերով ու բազուկի տերևներով բաղադրատոմս և նույնիսկ բաղադրատոս` մազերը շիկահեր դարձնելու համար:


  • Բենջամին Ֆրանկլինը՝ շախմատիստ

Բենջամին Ֆրանկլինը, ով Միացյալ Նահանգների հիմնադիր «հայրերից» մեկն է, փայլում էր տարբեր բնագավառներում, և զարմանալի չէ, որ նա նաև հրաշալի շախմատ էր խաղում: Իրականում նա մասնակցել է մրցույթների ու առաջին տեղերը զբաղեցրել: Շատերը նույնիսկ պնդում են, որ Ֆրանկլինը առաջին ամերիկացի շախմատիստն է եղել: Նրա շախմատ խաղալու մասին հիշատակվել է դեռ 1733թ.-ից: Սրանից բացի, նա նաև գրել է «Շախմատի բարոյախոսություն» ազդեցիկ էսսեն, որը տպագրվել է 1786թ.-ին, ու մինչ այսօր օգտագործվում է հղումներում:


  • Հիրոհիտո կայսրը՝ ծովային կենսաբան

Պատմության մեջ Ճապոնիայի կայսր Հիրոհիտոն այնքան էլ բարի համբավ չունի: Ճապոնիայի 124-րդ կայսրը երկիրը կառավարել է 1926-1989թթ., սակայն նրա կառավարման ամենանշանակալի ժամանակաշրջանը Երկրորդ աշխարհամարտի տարիներն էր: Չնայած նրա պատճառով հազարավոր մարդիկ են մահացել, այնուամենայնիվ, նա երբեք չի մեղադրվել պատերազմական հանցագործության մեջ ու նույնիսկ կարողացել է շարունակել երկրի գլուխ մնալ պատերազմի ավարտից հետո: Ազատ ժամանակ Հիրոհիտոն ծովային կենսաբանությամբ էր զբաղվում: Նա դրանով տարված էր դեռ մանկուց, ու այն շարունակեց զարգանալ, երբ նա դարձավ կայսր: Նա պարզապես սիրողական կենսաբան չէր, այլ իր պալատում ուներ իր անձնական ծովային լաբորատորիան ու ծովային կենսաբանների անձնակազմ, ովքեր օգնում էին նրան հետազոտական աշխատանքներում: Նա հավաքում ու դասակագում էր Ճապոնիայի ջրերում ապրող ծովային կենդանիներին ու բույսերին: Պատերազմից հետո նա նույնիսկ սկսեց գիտական աշխատանքներ տպագրել ճապոնական ջրերում գտնված մեդուզաների մասին:


  • Իան Ֆլեմինգը իրական լրտես էր

Բոլոր ժամանակների ամենահայտնի ու հաջողակ գաղտնի գործակալ Ջեյմ Բոնդի կերպարը ստեղծելիս Ֆլեմինգը ոգեշնչվել է Բրիտանական նավատորմի հետախուզության մեջ ծառայելու իր սեփական փորձից: Հենց իր ծառայության ժամանակ է, որ նա բազմաթիվ գաղտնի գործողությունների է մասնակցել, այդ թվում՝ նաև «Ոսկե աչքը» գործողությանը: Սա հույժ գաղտնի ծրագիր էր, որը Ջիբլարթարի պաշտպանության գործողությունն էր, եթե Գերմանիան ներխուժեր Իսպանիա ու առաջ շարժեր: Բարեբախտաբար, գերմանացիների ներխուժումը տեղի չունեցավ ու ծրագիր էլ չիրականացավ, այնուամենայնիվ, գործողության անունը Ֆլեմինգը հետագայում Բոնդի մասին պատմող վիպաշարում հիշատակեց, որի մասին հետագայում նաև 007 գործակալի մասին ֆիլմ նկարահանվեց: