Մասնակից:Օֆելյա Հակոբյան/Ավազարկղ/Դեյվիդ Քարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեյվիդ Էդուարդ Քարդ (ծնված 1956 թվականին) կանադացի-ամերիկացի[1] աշխատուժի տնտեսագետ է և 1950 թվականի տնտեսագիտության պրոֆեսոր Բերքլիում՝ Կալիֆորնիայի համալսարանում, որտեղ գտնվել էր 1997 թվականից: 2021 թվականի տնտեսագիտության բնագավառի Նոբելյան մրցանակի համամրցանակակիր է: Տնտեսական գիտություններում «աշխատուժի տնտեսագիտության մեջ իր էմպիրիկ ներդրման համար», Ջոշուա Անգրիստը և Գվիդո Իմբենսը համատեղ արժանացան մրցանակի մյուս կեսին[2][3]:

Վաղ կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդ Քարդը ծնվել է Օնտարիո նահանգի Գուելֆ քաղաքում 1956 թվականին[4]: Նրա ծնողները զբաղվում էին կաթնատնտեությամբ: Քարդը նախքան տնտեսագիտությանը անցնելը եղելէ ֆիզիկայի մասնագետ[5]: Այնուհետև 1978 թվականին Քուինսի համալսարանում ստացել է Արվեստի բակալավրի կոչում և 1983 թվականին տնտեսագիտությունից արժանացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճանի՝ պաշտպանելով «Ինդեքսացիա երկարաժամկետ աշխատանքային պայմանագրերում» դոկտորական ատենախոսությունը՝ Օրլի Էշենֆելտերի ղեկավարությամբ[6][7]:

Քարդն իր գործունեությունն սկսել է Չիկագոյի «Graduate School of Business» համալսարանում, որտեղ 2 տարի եղել է բիզնեսի էկոնոմիկայի բաժնի ասիստենտ: Նախքան Բերքլի տեղափոխվելը 1983-1997 թվականներին Փրինսթոնի ֆակուլտետում էր: 1990 - 1991 թվականներին Կոլումբիայի համալսարանում աշխատել է որպես հրավիրյալ պրոֆեսոր[8]։ 1988-1992 թվականներին Քարդը եղել է «Աշխատուժի տնտեսագիտություն» ամսագրի օգնական խմբագիր, իսկ 1993-1997 թվականներին՝ «Էկոնոմետրիկա» ամսագրի համախմբագիր: 2002-2005 թվականներին եղել է «Ամերիկայի տնտեսության վերանայում» ամսագրի համախմբագիր[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bailey, Ian (12 October 2021). «Canadian economist David Card's research on minimum wage wins Nobel Prize». The Globe and Mail. Վերցված է 17 October 2021-ին. «Prof. Card remains a Canadian citizen. His family still lives on the farm where he grew up.»
  2. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2021». NobelPrize.org. Արխիվացված օրիգինալից October 11, 2021-ին. Վերցված է October 11, 2021-ին.
  3. «Canadian-born David Card among 3 winners of Nobel in economics». CBC News. The Associated Press. October 11, 2021. Վերցված է October 11, 2021-ին.
  4. «David Card – Facts» (ամերիկյան անգլերեն). Nobel Prize. Արխիվացված օրիգինալից October 11, 2021-ին. Վերցված է October 11, 2021-ին.
  5. Ravindran, Sandeep (2023-04-04). «Profile of David Card». Proceedings of the National Academy of Sciences (անգլերեն). 120 (14): e2302599120. Bibcode:2023PNAS..12002599R. doi:10.1073/pnas.2302599120. ISSN 0027-8424. PMC 10083575. PMID 36996104.
  6. Kagan, Sam; Fazel-Zarandi, Mahya (October 11, 2021). «Card GS '83, Angrist GS '89 win Nobel Prize in Economics». Daily Princetonian. Վերցված է October 11, 2021-ին.
  7. Card, David Edward (1983). Indexation in Long Term Labor Contracts (Ph.D. thesis). Princeton University. OCLC 82114591. ProQuest 303177959.
  8. 8,0 8,1 «Curriculum Vita - David Card» (PDF). January 2018. Վերցված է December 29, 2019-ին.