Մասնակից:Վահրամ Չալաբյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թաղանթային ստեղնաշար ( երբեմն կոչվում է «ժապավենավոր»), Էլեկտրոնային ստեղնաշար է առանց առանձին շարժվող մեխանիկական մասերի, որն ունի տափակ, սովորաբար ճկուն մակերևույթի տեսք, որի վրա կա ստեղնի նկար: Այս տիպի ստեղնաշարերն առանձնանում են իրենց ցածր գնով, բացառիկ կոմպակտությամբ (հաստությունը միլիմետրի մեկ տասնորդական մասն է), մեծ հուսալիությամբ, ունեն ճկուն կառուցվածք և կեղտից և խոնավությունից գրեթե թե ամբողջական պաշտպանվածություն: Գլխավոր թերությունը տակտիլ հետադարձ կապի բացակայությունն է, որը զգալիորեն բարդացնում է անսխալ կույր տպումը: Որպես դրան փոխհատուցում` թաղանթային ստեղնաշարերը սովորաբար ունեն ձայնային հաստատում: Դրանից բացի թաղանթի վրա ծանության ուժը չի սահմանափակվում հրիչ-գլխադիր մեխանիզմով, այլ որոշվում է բացառապես օգտատիրոջ մատներով, ինչն զգալիորեն նվազեցնում է թաղանթի կյանքը: Ժամանակի ընթացքում` կախված որակից և արտաքին պայմաններից, ստեղնաշարի վերին մասը կարող է կորցնել իր ճկունությունը, ինչը հանգեցնում այդ թաղանթի ոչնչացմանն ու ստեղնաշարի ընդհանուր աշխատանքի խափանմանն ու շարքից դուրս գալուն:

1980-ական թվականին այդ տիպի ստեղնաշարերը օգտագործվել են էժան տնային համակարգիչների համար: Այժմ դրանք օգտագործվում է կենցաղային տեխնիկայում (օրինակ` միկրոալիքային վառարաններում), պլաստիկից պատրաստված ստեղնի վրա ուժ է գործադրում ռեզինից գլխադիրը, որն ապահովում է տակտիլ հետադարձ կապը և սեղմում է թաղանթը:

Աշխատանքի սկզբունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես ցույց է տրված նկարում, թաղանթավոր ստեղնաշարը սովորաբար կազմված է երեք շերտերից: Նրանցից եկուսի վրա կան հաղորդող ուղիներ: Երրորդ` մեկուսացնող շերտը, բաժանող դեր է կատարում: Այն տեղերում, որտեղ գտնվում են ստեղները, այն ունի ակոսներ, որոնք թույլ են տալիս վերևի և ներքևի շերտերի ուղիներին կպչել իրար: Ստեղնաշարի շերտերի հաստությունը սովորաբար չի գերազանցում ստվարաթղթի կամ սովորական թղթի հաստությունը:

Թաղանթային ստեղնաշարի կառուցվածքը

Օգտագործման հիմնական բնագավառները.

  • Կենցաղ
  • Բժշկական սարքավորումներ
  • Երաժշտական սարքավորումներ
  • Օրգտեխնիկա
  • Հեռուստահաղորդակցական համակարգեր
  • Անվտանգության կառավարման համակարգեր