Մասնակից:Սուսիկ Ա/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագուլիսի թատրոն, թատրոն Ագուլիսում: Աշխատել է 1860-ական թվականներից մինչև 1910–ական թվականները։ Թատրոնը գործել է «Թատերասերների խմբի» և Ագուլիսի դպրոցի աշակերտ–աշակերտուհիների ջանքերի շնորհիվ։ Բեմադրվել են «Արշակ Երկրորդը»(1866), «Շուշանիկ»(1868), «Էս էլ քի մոցիքլութին», «Աշոտ ողորմածի դատաստանը»(1873), «Պեպո», «Սանղուխտ կույսը»(1875), «Սեր և նաղապաշարմունք», «Երկու քաղցածներ»(1881), «Կըռթ–կըռթ»(1887),«Կնոջ և մարդու կռիվը»(1888), «Թուղթ խաղացողի կյանքը»,«Պառվներու խրատ»(1894), «Արյան բիծ», «Երկու սիրահար», «Ավազակներ»,(1895) և այլ պիեսները։ Թատրոնում տարբեր դերեր են կատարել Զարուհի Փափազյանն, Նազելի Ասլանյանը, Կատարինե Խոջամիրյանը,Մանուշակ Աղամիրյան, Եղիասաբեթ Տեր– Զանյան, Կատարինե Մելիք–Աղամալյան, Սալոմե Ստեփանյան,Տեր–Սահակյան, Հ․Մկրտումյան, Գ․Ստեփանյան, Հակոբ Քալանթարյան, Գ․Ասլանյան և ուրիշներ։ «Շուշանիկ» պիեսի հերոսուհու դերը կատարած Զարուհի Փափազյանը՝ կատարելագործելով իր արվեստը Ալեքսանդրապոլում, ճանաչվեց առաջին դերասանուհի (Զ․ Գյուլումյան)։ Դերասանուհի Օվի Սևումյանը, Ստեփան Սաֆրազյանը և այլ ագուլիսցիներ բեմադրել են մի շարք պիեսներ[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ մեջբերվող էջ — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։