Մասնակից:ՍարգիսՓիլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համակարգիչը էլեկտրոնային սարք է, որն օգտագործվում է տվյալների պահեստավոր ման և մշակման համար։Այն կարևոր նշանակություն ունի մեր կյանքում։ Համակարգիչներն օգտագործվում են կրթության և հետազոտության ոլորտներում։ Համակարգիչներն օգտագործվում են նաև նորություններ հեռարձակելու, ընտանիքի անդամներին ու ընկերներին հաղորդագրություններ ուղարկելու և նրանցից հաղորդագրություններ ստանալու, ներկայացումներ պատրաստելու, ծառայողական և անձնական գրառումներ վարելու, եղանակի տեսություններ պատրաստելու, ինչպես նաև աշխատանքի և ժամանցի այլ նպատակներով։ Համակարգչի օգտագործումը խնայում է ձեր ժամանակը, ջանքերն ու գումարը: Համակարգիչների պատմությունը սկիզբ է առնում 20-րդ դարի քառասունական թվականներից, երբ մշակվում, արտադրվում ու օգտագործվում էին համակարգիչների առաջին նմուշները: Առաջին համակարգիչների գործնական օգտագործումը աննշան էր: Սակայն այդ շրջանում զարգացան ու հստակեցվեցին համակարգիչներին առնչվող գաղափարական հիմնադրույթները, կառուցվածքային սկզբունքներն ու տեխնոլոգիական բազան:

Առաջին համակարգիչներում օգտագործվում էին էլեկտրոնային լամպեր: Դրանք մեծածավալ էին, անհուսալի ու դանդաղագործ: Հետագայում օգտագործվեցին տրանզիստորներ ու ինտեգրալ միկրոսխեմաները, ինչը հանգեցրեց արագաործության կտրուկ բարձրացմանը, և համակարգիչները վերածվեցին փոքրածավալ ու հուսալի սարքերի:

Ինտեգրալ միկրոսխեման կարող է պարունակել հազարավոր տրանզիստորներ:


Համակարգիչները կախված արագագործությունից ու լուծվող խնդիրներից, բաժանվում են բարձր ու միջին արտադրողականության` Mainframe համակարգիչների և Գեր- ու Միկրո համակարգիչների: Վերջիններս կոչվում են նաև անհատական համակարգիչներ կամ պարզապես հանակարգիչներ: Գեր համակարգիչները շատ չեն. Դրանք հիմնականում օգտագործվում են ծավալուն ու գերբարդ հաշվարկների համար: Mainframe համակարգիչները համընդհանուր օգտագործման, զանազան հաշվարկների համար են: Օգտագործվում են նաև որպես սերվերներ համակարգչային ցանցերի կազմակերպման ու կառավարման համար: Անհատական համակարգիչները հարյուր միլիոնավոր են, դրանցից շատերը միացված են ցանցերին և կարող են օգտագործել այլ համակարգիչների, այդ թվում և Mainframe ու գերհամակարգիչների ներուժը:

Առաջին Անհատական համակարգիչները թվագրվում են 1981-ից, երբ արտադրվեց IBM ֆիրմայի առաջին միկրոհամակարգիչը` IBM PC(Personal Computer): Մինչ այդ կային ու արտադրվում էին միկրոհամակարգիչներ: Սակայն IBM_ինը բացարձակ նորույթ էր: Այն ազդարարեց տեխնիկական հեղաշրջման մի նոր շրջան ու ամբողջովին փոփոխեց ինֆորմացիոն տեխնոլոգիաները: Mainframe տեսակի համակարգիչների շուկայում իշխող IBM_ը IBM PC_ին արտադրելուց հետո դարձավ նաև այդ բնագավառի առաջատարը:

IBM ֆիրմայի առաջին IBM PC համակարգչում օգտագործված էր INTEL 8088 պրոցեսորը: 1982-ում այդ համակարգիչը համալրվեց կոշտ սկավառակով ու նոր արտադրատեսակը կոչվեց PC XT: Համակարգչի հետագա զարգացումն ու ստեղծումը պայմանավորված էր INTEL պրոցեսորների թողարկումներով:

          1984թ, համակարգիչ PC AT, Intel 80286 պրոցեսորի հիման վրա
          1987թ, համակարգիչ PC 386, Intel 80386 պրոցեսորի հիման վրա
          1989թ, համակարգիչ PC 486, Intel 80486 պրոցեսորի հիման վրա

Պատկերացրեք, որ մի կազմակերպությունում աշխատում է 10 աշխատող։ Իրենց ամենօրյա խնդիրները կատարելու համար նրանք օգտվում են համակարգիչներից։ Նրանց հաճախ անհրաժեշտ է նաև տպել տվյալներ։ Յուրաքանչյուր աշխատողին տպիչ հատկացնելու փոխարեն, ինչը ծախսատար կլիներ, բոլոր համակարգիչները կարող են կապակցվել մեկ տպիչի։

Համակարգիչը նաև կարելի է կապակցել մյուս համակարգիչներին՝ տեղեկությունները և սարքաշարի բաղադրիչները համօգտագործելու նպատակով։ Տեղեկությունների համօգտագործումը հեշտացնելու նպատակով իրար կապված մի խումբ համակարգիչների և համակցված սարքերի խումբը կոչվում է ցանց։ Ցանցերը կարող են օգտագործվել նաև տվյալներ կամ տպիչի նման սարքեր համօգտագործելու համար։

Ցանցին կապակցված համակարգիչը մեծ առավելություններ ունի։ Սարքաշարը և ծրագրաշարը համօգտագործելու հնարավորությունից բացի՝ այն հնարավորություն է տալիս համօգտագործելու նիշքեր և հաղորդակցվելու ցանցում գտնվող այլ օգտվողների հետ։ Տիպիկ ցանցի երեք բաղադրիչներն են՝

Սպասարկիչը. ցանցի հիմնական համակարգիչը, որը ծառայություններ է մատուցում ցանցի մյուս համակարգիչներին։ Սպասարկիչը որոշում է, թե որ համակարգիչները կարող են մուտք գործել ցանցում առկա սարքաշար և ծրագրաշար։

Աշխատակայանը. ցանցին կապակցված համակարգիչ։ Աշխատակայանի միջոցով օգտվողները մուտք են գործում ցանցում առկա սարքաշար ու ծրագրաշար։

Հաղորդակցման կապուղին. ուղի կամ կապ, որը կապակցում է համակարգիչները կամ արտաքին սարքերը, ինչպիսիք են տպիչները և սկավառակի սարքատարերը՝ տեղեկություններ փոխանցելու նպատակով։ Ցանցում որպես հաղորդակցման կապուղի սովորաբար օգտագործվում են մալուխները, սակայն տեղեկությունները ցանցերով կարող են փոխանցվել նաև անլար եղանակով։

Ցանցն ընդլայնվում է դրան նոր աշխատակայաններ և սպասարկիչներ կապակցելու արդյունքում։ Ընդգրկված տարածքից կախված՝ ցանցը կարող է դասակարգվել որպես տարածքային համակարգչային ցանց (ՏՀՑ) կամ գլոբալ համակարգչային ցանց (ԳՀՑ)։


          1994թ, համակարգիչ Pentium, Intel Pentium պրոցեսորի հիման վրա
          1996թ, համակարգիչ Pentium Pro, Intel Pentium Pro պրոցեսորի հիման վրա
          1997թ, համակարգիչ Pentium 2, Intel Pentium 2 պրոցեսորի հիման վրա
          1999թ, համակարգիչ Pentium 3, Intel Pentium պրոցեսորի համան վրա
          2000թ, համակարգիչ Pentium 4, Intel Pentium 4 պրոցեսորի հիման վրա
Առ այսօր, համակարգիչը անընդհատ կատարելագործվում է, ենթարկվում տեխնիկական և ֆունկցիոնալ փոփոխությունների....