Մասնակից:Ռիգել/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպարտակ հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Սպարտակ Հովհաննիսայն
Ծնվել էՀուլիսի 19, 1960 թ. Հայկական ՍՍՀ, քաղաք Քաջարան
ՄասնագիտությունԻնժեներ-մեխանիկ, բժիշկ
ԼեզուՀայերեն, ռուսերեն
ԱզգությունՀայաստան Հայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտ (1982) Երևանի Պետական բժշկական Ինստիտուտ (1992)
ԿուսակցությունԱնկուսակցական
ԶավակներՀրաչ Հովհաննիսյան, Դավիթ Հովհաննիսյան, Էլեն Հովհաննիսյան

Սպարտակ Հովհաննիսյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպարտակ Հրաչիկի Հովհաննիսյան (հուլիսի 19, 1960 թ. Հայկական ՍՍՀ, քաղաք Քաջարան), Ինժեներ-մեխանիկ, բժիշկ: Աղետների բժշկության փորձագետ, «Սպարտա» գոյատևման կենտրոն» ՀԿ հիմնադիր նախագահ: Հանրապետությունում մի շարք ոլորտներում եզակի մասնագետներից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպարտակ Հովհաննիսյանը ծնվել է քաղաք Քաջարանում, 1960 թվականի հուլիսի 19-ին: Հայրը՝ Հրաչիկ Հովհաննիսյանը եղել է շինարար, մոնտաժային վարչության պետ: Շինմոնտաժային աշխատանքներ է իրականացրել Հայստանի գրեթե բոլոր բնակավայրերում՝ արդյունաբերական խոշոր ձեռնարկություններից մինչև մշակույթային և կենցաղային օբյեկտներ: Մայրը՝ Էմմա Գաբրիելյանը եղել է մաթեմատիկայի ուսուցչուհի: Եղբայրը՝ Միշա Հովհաննիսյանը ինժեներ մեխանիկ է: Սպարտակը դրոցական տարիներից աչքի էր ընկնում բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրություններով, ինչպես նաև դեպի բնությունը տարատեսակ արշավներով:Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:

1967 թվականին ընդունվում է և 1977 թվականին ավարտում Երևանի Ալ.Շիրվանզադեի անվան թիվ 21 միջնակարգ դպրոցը: 1977 թվականին ընդունվում է Երևանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտ Մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետ, որը ավարտում է 1982 թվականին, ստանալով Ինժեներ-մեխանիկի որակավորում «Մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ և գործիքներ» մասնագիտացմամբ:

1982 թվականից մինչև 1986 թվականը աշխատում է «Հայարդմոնտաժ» տրեստի թիվ 3 Մոնտաժային վարչությունում, որպես գլխավոր մեխանիկ, իրեն դրսևորելով որպես բանիմաց և գործնական ինժեներ:

1986 թվականին ընդունվում, և 1992 թվականին ավարտում է Երևանի Պետական բժշկական Ինստիտուտի Բուժական ֆակուլտետը, «Ընդհանուր պրակտիկայի բժիշկ» մասնագիտացմամբ: 1992-1993թթ. Նույն մասնագիտացմամբ վերապատրաստում է անցել Ուսումնա-գիտաբժշկական Համալիրում: Հետագա տարիներին աշխատել է որպես տեղամասային թերապևտ, շտապ բուժօգնության բժիշկ, շրջանային օնկոլոգ:

1994-1997թթ. Ծառայության է անցել ՀՀ Կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության Քաղաքացիական պաշտպանության թիվ 52431 զորամասում որպես բժշկական ծառայության պետ: Ներկայումս հանդիսանում է պահեստազորի կապիտան:

1998-2004 թթ. Աշխատել է Եվրոպայի Խորհրդի Խոշոր Աղետների ԲՄՀ «Փրկարարների պատրաստման Եվրոպական Միջտարածաշրջանային Կենտրոնում» որպես գիտամեթոդական բաժնի վարիչ: Նույն ժամանակամիջոցում՝ 1999-2006 թթ. «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» գիտակրթական համալիրում դասավանդել է իր իսկ ստեղծած «Անվտանգություն և գոյատևում» առարկան, ինչպես նաև գոյություն ունեցող «Ասպետաբանություն-Հայ կին» առարկաները:

2010–2015 թթ. հանդիսացել է ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի «Աղետների բժշկության» ամբիոնի դասախոս:

2010-2017 թթ. հանդիսացել է «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության «Անվտանգության, ապահովության և գոյատևման» դասընթացի վարող և «Աղետների ռիսկերի նվազեցման» փորձագետ:

Համարվում է նաև ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության առցանց դրամաշնորհային ծրագրերի գնահատման անկախ փորձագետ:

2004 թվականից առ այսօր հանդիսանում է «Սպարտա» գոյատևման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահը:

2012 թվականից Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի պատվավոր անդամ է:


Հետազոտական գործունեության հիմնական ուղղությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անձնական անվտանգություն
  • Ապահովություն
  • Գոյատևում
  • Աղետների բժշկություն,
  • Առաջին բուժօգնություն
  • Արշավային տուրիզմ
  • Սիրո և ընտանիքի հիմնախնդիրներ


Ուսուցողական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտական աշխատանքները զուգակցել է նաև դասընթացավարության հետ: 1994 թվականից առ այսօր նա իրականացնում է որակյալ անհետաձգելի բուժօգնության դասընթացներ բժշկական և ոչ բժշկական անձնակազմերի համար, ինչպես նաև զբաղվում է նշված ոլորտում գիտական հետազոտություններով և ուսումնասիրություններով, ուսումնական նոր ծրագրերի և մեթոդների մշակմամբ: Ունի դասավանդման համար անհրաժեշտ ցուցադրական հարուստ տեսականի (մանեկեններ, մուլյաժներ, մակիյաժի և այլ հավաքածուներ, պարագաներ, սարքավորումներ), ինչպես նաև ցուցապաստառներ և հարուստ գրադարան:

1994 թվականից առ այսօր դասընթացներ է իրականացրել ներքոնշյալ ունկնդիրներին՝

  1. ՀՀ ԱԻՎ Քաղպաշտպանության գնդի անձնակազմին (զ/մ 52436)
  2. «Կոսովոյի քաղպաշտպանության դպրոցի» հրահանգիչներին (UNMIK-IOM, EUR-OPA, Կոսովո, Պրիշտինա):
  3. «Մարիոթ Արմենիա», «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրների անձնակազմերին (2006 թ-ից առ այսօր)
  4. «Ալեքսանդեր», «Հոլիդեյ ինն էքսպրեսս», «Անի հոթել» հյուրանոցային համալիրների անձնակազմերին,
  5. «Կասկադ» համալիրի աշխատակիցներին,
  6. «Արմոբիլ» և «Գարդմոբիլ» պահնորդական ծառայությունների աշխատակիցներին, «Զվարթնոց» միջազգային Օդանավակայանի ուղևորների սպասարկման աշխատակիցներին
  7. «FMD KL Europe» կազմակերպության աշխատակիցներին
  8. Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան անձնակազմին
  9. «Հայաստանում բնական աղետների պատրաստվածության և արձագանքման ապակենտրոնացված համակարգի հզորացման`«Արձագանք. Բժշկական ստորաբաժանումների» անդամներին՝(ՀՀ 27 քաղաքների թվով 650 բուժաշխատողներին, 2010֊2018 թթ),
  10. «Հայաստանում Ամերիկյան Համալսարանի» բակալավրիատի առաջին կուրսի ուսանողներին,
  11. ՀՀ հանրակրթական դպրոցների զինղեկներին (2001թ առ այսօր)
  12. Dasaran.am այցելող աշակերտներին ու ուսուցիչներին
  13. Երևանի, ինչպես նաև ՀՀ տարբեր քաղաքների և հարակից գյուղերի դպրոցների ինչպես անձնակազմին, այնպես էլ աշակերտներին և ծնողներին
  14. «Վիվասել» և «Բիլայն» օպերատորների աշխատակիցներին
  15. ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի «Փրկարարական» բաժնի ուսանողներին
  16. «Լեռնային տուրիզմի և ալպինիզմի ֆեդերացիայի» և այլ արշավական ակումբների անդամներին
  17. The Crowdfunding Formula աշխատակիցներին
  18. Զբոսաշրջային կազմակերպությունների աշխատակիցներին («Հայք Արմենիա», «Տրանսկովկասյան արահետ», «TFC» և այլն)
  19. «Հայկական ճամբար» ՀԿ շահառուներին
  20. «Ինստիգեյթ» կազմակերպության աշխատակիցներին և «Իրական դպրոցի» սաներին
  21. «Խոհարարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիայի» ուսանողներին.
  22. ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներին
  23. Այլ բազմաթիվ մասնագետների (ոստիկաններ, մարզիկներ, զինծառայողներ, հրշեջ-փրկարարներ, ուսանողներ և այլն)

Սպարտակ Հովհաննիսյանը իր ակտիվ փորձագիտական և ուսուցողական մասնակցությունն է ունեցել նաև հանրապետությունում իրականացվող բազմաթիվ ուսումնավարժական միջոցառումներին՝ կազմակերպված Արտակարգ Իրավիճակների, Առողջապահության նախարարությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների կողմից: Միայն 2013-2017թթ. նրա անմիջական մասնակցությամբ [http://mes.am/hy/Շ ՀՀ ԱԻՆծ և Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) կողմից իրականացվել է 40 ուսումնավարժանք 6 մարզերում: Հանդիսանում է նաև ներկայումս հանրակրթական դպրոցներում գործող «Ռազմագիտություն» առարկայի դասագրքերի «Առաջին բուժօգնության հիմունքներ» բաժնի, «Ռազմագիտություն, ուսուցչի ձեռնարկի» և համապատասխան պաստառների հավաքածուի, ինչպես նաև «Դասախոսություններ «Առաջին բուժօգնությունից» դասագրքի համահեղինակ:

Բացի վերը նշվածից, 1999-2006 թթ Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան-գիտակրթական համալիրում դասավանդել է իր կողմից ստեղծված «Անվտանգություն և գոյատևում» նոր առարկան:

2010 թվականից առ այսօր վարում է նաև «Պատանի փրկարար», այնուհետև «Ռոբինզոն» գոյատևման և արշավային տուրիզմի» խմբակները, անց է կացրել բազմաթիվ քայլարշավներ, ամառային ուսուցողական ճամբարներ:

Մասնակցությունը միջազգային նախագծերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աղետների բժշկության» ուսումնական և շարունակական մասնագիտական զարգացման մոդուլների մշակում» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար:«Բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման «Աղետների բժշկության» դասընթացավարների 80-ժամյա վերապատրաստման» դասընթացների ղեկավար: Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գրասենյակ, ՀՀ Առողջապահության նախարարություն: 2015-2016 թթ.
  • Հրահանգիչների վերապատրաստման դասընթացների հրահանգիչ, փորձագետ-խորհրդատու` «Հայաստանում բնական աղետների պատրաստվածության և արձագանքման ապակենտրոնացված համակարգի հզորացման` «Արձագանք. Բժշկական ստորաբաժանումներ» ծրագիր: Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գրասենյակ, 2008 -2016 թթ.:
  • Հայ փրկարարների երեք փուլանոց ուսուցում Ֆրանսիայի «Միջազգային մանկավարժական օգնություն» ասոցիացիայի փրկարար-հրահանգիչների մասնակցությամբ: Փուլ 2-րդ` 18-29 մարտի, 1999թ. Փուլ 3-րդ` 2-12 փետրվար, 2000 թ.
  • Միջազգային սեմինար «Լեռնային շրջաններ. բնական աղետների հետևանքների վերացման ժամանակ պետական և հասարակական կազմակերպությունների համագործակցությունը»: Լվով, Ուկրաինա, 10-14 դեկտեմբերի , 1999թ.
  • Հրահանգիչ` UNMIK - IOM և EUR-OPA, «Կոսովոյի քաղպաշտպանության դպրոցի հրահանգիչների պատրաստում» միջազգային ծրագիր: Կոսովո, Պրիշտինա, 6-13 հոկտեմբերի, 2000 թ.

(OXFAM, Առողջության Առաջնային Պահպանման ծրագիր, Գնահատող խումբ, Հայաստանի Հանրապետություն, 31 հունվար-9 մարտի 1999թ., 18 հուլիս-2օգոստոս 2001թ.

  • ՀՀ Առողջապահության նախարարություն, Համաշխարհային Բանկ, Առողջության Առաջնային Պահպանման ծրագիր, Գնահատող խումբ, Հայաստանի Հանրապետություն

2010 թվականից 2017 թ. համագործակցել է «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության հետ: Դասընթացներ է կազմակերպել ինչպես Ստեփանավանի, Թալինի, Ալավերդու Տարածքային զարգացման ծրագրերի հետ, այնպես էլ Երևան քաղաքի: Այս 6 տարիների ընթացքում աշխատանքներ է իրականացրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի 8 դպրոցներում՝ ինչպես անձնակազմի, աշակերտների և ծնողների անվտանգության բարձրացման ուղղությամբ, այնպես էլ դպրոցների ապահովության բարձրացման ուղղությամբ, նպատակ ունենալով դիմակայելու ինչպես արտակարգ իրավիճակներին, այնպես էլ այլ ծայրահեղ իրավիճակներին:


Հրատարակված նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածներ` «Մանկավարժական միտք» ամսագրում և «Արտակարգ թերթ» թերթում:
  • 40-ից ավել գրքույկներ` «Անվտանգություն և գոյատևում» առարկայի համար:
  • «Ռազմագիտություն» առարկայի դասագիրք, «Առաջին բուժօգնության հիմունքներ» բաժին, համահեղինակ, Երևան, 2001թ., 2008 թ.
  • «Ռազմագիտություն, ուսուցչի ձեռնարկ», «Առաջին բուժօգնության հիմունքներ» բաժին, համահեղինակ, Երևան, 2001թ., 2008թ.
  • «Անձնական անվտանգության» և «Առաջին բուժօգնության» ցուցապաստառների հավաքածու, Երևան, «Վորլդ Վիժն Հայաստան ՄԲԿ» , 2011-2013 թ.
  • «Դասախոսություններ «Առաջին բուժօգնություն» թեմաներով», Երևան, 2014թ


Հասարակական֊քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկուսակցական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]