Մասնակից:ՆորայրԲաղդասարյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևմտահայ ազգային-ազատագրական պայքարի բնորոշ կողմերից մեկը հայդուկյան կամ ֆիդայական շարժումն էր: Հայդուկներն օսմանյան կեղեքիչներից հալածված, տուն ու ընտանիք թողած սարերում կամ անտառներում ապրող մարդիկ էին: Նրանք խմբեր կազմելով վրեժխնդիր էին լինում թշնամիներից: Հայոց մեծ գրող Րաֆֆին ֆիդայիններին անվանել է ժողովրդական վրիժառուներ: Արևմտյան հայաստտանում առաջին հայդուկները երևան են եկել հայկական երեք կուսակցությունների՝ արմենականների, դաշնակների և հնչակյանների առաջ գալուն զուգընթաց: Նրանք գործում էին երկրի տարբեր մասերում՝ մենակ կամ խմբերով: Իրենց գործունեությամբ նրանք դարձել էին թուրք և քուրդ կեղեքիչների ահն ու սարսափը և ժողովրդի կողմից սիրվածները: Յուրաքանչյուր հայդուկ իր գործին անցնելուց առաջ երդում էր տալիս «Երդվում եմ իմ պատվի եւ ազգության վրա. Իմ բոլոր ուժով, եթե հարկ լինի՝ նաեւ իմ արյունով, ծառայել Հայաստանի ազատագրության դատին՝ ընդդեմ սուլթանի բռնակալությանը: Այսուհետեւ իմ բարձը Հայաստանի լեռները կլինեն եւ իմ ամենամեծ բաղձանքը՝ Հայրենիքի համար մեռնելը:Բարով արժանանամ հրեղեն գնդակի համբույրին»