Jump to content

Մասնակից:Նեկո/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեկո/Ավազարկղ
Ծնվել է1927թ․ ապրիլի 11
ԾննդավայրԱխալցխա
Մահացել է1999թ․ մայիսի 6
Մահվան վայրԵրևան

Քնարիկ Արամի Կորկոտյան (ծնվել է 1927թ․ապրիլի11 Ախլցխա քաղաքում -մահացել է1999թ․մայիսի 6-ին Երևանում), մատենագետ, գրադարանագետ, գրադարանավարության և մատենագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնառիկ Կորկոտյանը ավարտել է Ախլցխայի միջնակարգ դպրոցը 1945 թվականին։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանո–գերմանական բաժնում (1949-54թթ)[1]։

Ավարտելով համալսարանը 1954 թվականից սկսել է աշխատել Արտաշատի շրջանում որպես գերմաներենի ուսուցչուհի։

1956 թվականին Քնարիկ Կորկոտյանը ընդունվում է Ալ․ Մյասնիկյանի անվան գրադարան։ 1957-63 թվականներին աշխատանքին զուգահեռ, հեռակա կարգով, ընդունվում և սովորում է Մոսկվայի կուլտուրայի ինստիտուտի գրադարանային ֆակուլտետ։

Երբ, 1959 թվականին Ալ․ Մյասնիկյանի գրադարանում բացվում է հայ գրքի մատենագիտության բաժինը, Քնարիկ Կորկոտյանը անցնում է այնտեղ աշխատանքի որպես ավագ մասնագետ։ Այնտեղ իր աշխատակից ընկերների հետ համատեղ կազմում են«Հայ գիրքը 1512-1800թթ»[1])։1966 թվականին Քնարիկ Կորկոտյանը պաշտպանելով գիտական թեզը«Հայ տպագիր գիրքը Կոստանդնուպոլսում»:

ստանում է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Սկսած 1965 թվականից Քնարիկ Կորկոտյանը դասավանդել է Երևանի մակավարժական համալսարանում, իսկ 1970 թվականից՝ մասնավորապես կուլտուրայի ֆակուլտետի գրադարանային բաժնում։ Եղել է գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնարիկ Կորկոտյանը մի շարք գրադարանագիտության և մատենագիտության գրքերի հեղինակ և համահեղինակ է՝

  • Գրադարանային գրացուցակներ : Մեթոդական ձեռնարկ գրադարանավարների և գրադարանային բաժնի ուսանողների համար
  • Գրադարանային-մատենագիտական դասակարգում : Աղյուսակներ մասսայական գրադարանների համար
  • Գրադարանների կենտրոնացված համակարգի աշխատանքի տեխնիկան : Հրահանգչա-մեթոդական ցուցումներ և հաշվառման ձևեր
  • Գրադարանների կենտրոնացված համակարգի աշխատանքի կազմակերպումը : Հրահանգներ և հաշվառման ձևեր
  • Մատենագիտական նկարագրության կազմման համառոտ կանոններ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մելյան Բալաբեկ. Գրքի Երախտավորները. Երևան. էջեր 31–32.