Jump to content

Մասնակից:Մոնիկաաա/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չոն Դոյուն-ը ծնվել է 1968 թվականի դեկտեմբերի 31-ին Կորեայի Հանրապետության Յոնգնամ նահանգի Բուսան քաղաքում։ Նա բազմանդամ ընտանիքից էր և հինգ երեխաներից ամենափոքրն էր։Նրա հայրը մահացել է, երբ Չոնգը երկու տարեկան էր, ինչի արդյունքում մայրը ապագա մարդասպանին թողել է հորեղբոր խնամքին, իսկ ինքն էլ նորից ամուսնացել և մեծ երեխաների հետ մեկնել է այլ քաղաք։Չոն Դոյունի հորեղբայրը շատ զբաղված մարդ էր և քիչ ուշադրություն էր դարձնում իր եղբորորդուն, ուստի նրան հանձնեց մանկատուն, որտեղ միայն երբեմն այցելում էր նրան։Բացի այդ, ապագա հանցագործը սկսել է թերարժեքության բարդույթներ ձեւավորել՝ կապված իր արտաքինի ու հասակի հետ։ 18 տարեկանում նրա հասակը ընդամենը 163 սանտիմետր էր։Դոյունը չշփվող և հետամնաց մարդ էր, ինչի արդյունքում այլ մարդիկ, իր իսկ խոսքերով, «անտեսեցին կամ չնկատեցին» նրան։1986 թվականին, 17 տարեկանում, Չոն Դո Յունը սպանել է 43-ամյա ոստիկան Կիմ Ջանգ Իրին, քանի որ, հանցագործի խոսքով, ոստիկանն անտեսել է նրան, երբ Յունգը սպային խնդրանք է ներկայացրել։Մարդասպանին արագ ձերբակալել են և դատապարտել 11 տարվա ազատազրկման, որը նա կրել է ամբողջությամբ։ Ազատ արձակվելուց անմիջապես հետո Յունգը կրկին ձերբակալվեց գողության համար և ևս վեց ամիս անցկացրեց բանտում:

Իր ազատ արձակվելուց անմիջապես հետո Չոն Դոյունը որոշեց թալանել հարուստ տները, որպեսզի, իր իսկ խոսքերով, «միլիարդ վոն տնտեսի, ամուսնանա և գնի իր սեփական բնակարանը»:Արդեն սերիական ավազակին և մարդասպանին ձերբակալելուց հետո ոստիկանությանը հաջողվել է պարզել Չոն Դույունի մասնակցությունը էլիտար տների և բնակարանների 16 կողոպուտի մեջ։ Հանցագործը գողացված ողջ գումարը պահել է անձնական բանկային հաշվի վրա, որտեղ ձերբակալման պահին նրան հաջողվել է կուտակել 130 մլն վոն։Չոն Դոյունը ուներ հանցակից՝ Կիմ Ջոնգյոնը, ով օգնեց հանցագործին վաճառել ավարը, բայց, իր իսկ խոսքերով, նա չգիտեր, որ Չոն Դոյունը սպանություններ էր կատարում։Սերիական մարդասպանի առաջին զոհը տնային տնտեսուհի Լի Յանգջեն էր, ով մենակ էր ապրում Բուսանի բարձրակարգ թաղամասում: Հանցագործը առանձնակի դաժանությամբ սպանել է կնոջը 1999 թվականի հունիսի 2-ին,հասցնելով  բազմաթիվ հարվածներ կնոջ գլխին այնպիսի ուժգնությամբ, որ ոչնչացրել է նրա դեմքի գրեթե բոլոր ոսկորները, որից հետո, թալանելով տունը, հանցագործը փախել է դեպքի վայրից։Հետաքննությունը սկզբում փորձել է ուշադրությունը կենտրոնացնել այն փաստի վրա, որ Լի Յանգ Ջեի տունը գտնվում է Բուսանի դատախազության մոտ, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ այս փաստը պարզապես պատահականություն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ԱՄՆ