Մասնակից:Միշա Ասիրյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաղողագիտություն, ուվոլոգիա (<լատ. uva – խաղող և հուն. logos – խոսք, ուսմունք), գիտություն խաղողի ողկույզի և պտուղների կառուցվածքային բաղադրամասերի և նրանց հատկությունների (որպես սննդի արդ-յան հումքի) մասին։ «Խաղողագործություն» եզրույթը և խաղողի սորտերի խաղողա գիտ. նկարագրության մեթոդի կան առաջարկել է ռուս գիտնական Ն. Ն. Պրոստոսերդովը։ Խ-յան հիմն. դրույթի էությունն այն է, որ խաղողի տեխնոլոգ. հատկությունները որոշվում են բնական պայմաններով, սորտերի առանձնահատկություններով և նրանց աճեցման եղանակներով։ Ողկույզի մեխ. կազմի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս հաստատել ողկույզի, նրա կմախքի զանգվածի, իսկ պտուղների համար՝ պտղամաշկի, պտղամսի, սերմերի և հյութի հարաբերակցությունը։ Պտուղների մեխ. հատկությունների վերլուծությունը հնարավորություն է տալիս որոշել պտղակոթին նրանց կպման ամրությունը և ճզմման հանդեպ դիմադրությունը։ Խ. ուսումնասիրում է նաև խաղողի պտուղների քիմ. կազմը, նրանց հասունացման շարժը և տալիս է սորտի օրգանոլեպտիկ գնահատականը։ Խ-յանը լրացնում է խաղողագրությունը։ Խ-յան տվյալների հիման վրա սննդի արդ-յունը մշակում է խաղողի սորտին համապատասխան վերամշակման տեխնոլոգիա։