Մասնակից:Մերիշոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերնագրի տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

                        Կարինե Սերգեյի Գլոյան ( հունվարի 5, 1955թ. Թբիիսի ), դիզայներ-նկարչուհի: 


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962-1972թթ. ընդունվել և ավարտել է Թբիլիսիի 110 միջնակարգ հայկական դպրոցը:

1972-1977թթ. ընդունվել և ավարտել է Վանաձորի Պետական Մանկավարժական Ինստիտուտի հայոց լեզու և գրականություն բաժինը:

1996թ. մասնակցել է կերպարվեստ և դիզայն առակայի որակավորման բարձրագույն դասընթացների:

1979թ. աշխատել է Կիրովականի Կերպարվեստի թանգարանում՝ որպես ավագ գիտաշխատող:

1979-1986թթ. աշխատել է Կիրովականի թիվ 46 ուսումնարանում՝ որպես մանկավարժ:

1986թ-ից առ այսօր աշխատում է Գեղագիտության Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում՝ նախ որպես ուսմասվար, այնուհետ՝ տնօրեն:

Ստեղծագործում է 1985թ-ից: Մասնակցել է բազում հանրապետական ցուցահանդեսների, ունեցել մի շարք անհատական ցուցահանդեսներ:

1996թ. հիմնադրել է <<Բրաբիոն մշակութային կենտրոն>> հասարակական կազմակերպությունը, որն ակտիվ գործունեություն է ծավալում մինչ օրս:

2012թ-ից Հայաստանի Նկարիչների Միության պատվավոր անդամ է:

Արժանացել է մի շարք պատվոգրերի ու շնորհակալագրերի:


Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում է կիրառական արվեստով՝ ասեղնագործություն, տիկնիկ-խամաճիկներ,կոլաժ, ապլիկացիա, բատիկա, պապյե-մաշե:

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1987թ. Վանաձոր, ասեղնագործություն

1998թ. Մինդեն, <<Մի սնդուկ մանկական արվեստ>>

2005թ. Վանաձոր, բատիկա

2005թ. Վանաձոր, պապյե-մաշե

2010թ. Վանաձոր, <<Մետաքս և Գույն>>