Մասնակից:Մանանա15/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Խանտալյան
Ազգությունհայ
Մասնագիտությունջութակահար

ԳՐԻԳՈՐՅԱՆ Վլադիմիր Ռուբենի (ծ. 1954, Երևան), քամանչահար: Ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվ. ուսումնարանի քամանչայի և խմբավարության, ԵՊԿ նվագախմբ. դիրիժորության (1984) բաժինները: 1972–75-ին՝ Հայկ. երգի-պարի անսամբլի քամանչահար, 1975–93-ին (ընդմիջումով)՝ Պարի պետ. անսամբլի քամանչահար և գործիք. մասի ղեկ.: Կատարելագործել է քամանչան՝ լայնացնելով կոթը (վերևից՝ ներքև), ստեղծել է աղեղի հատուկ հարմարանք: 1993-ից (շուրջ 10 տարի) գործել է Մեքսիկայում. համալսարանի երաժշտ. ֆակ-ում դասավանդել է խմբավարություն: Ապրում է ԱՄՆ-ում: Համերգներով հանդես է եկել ԽՍՀՄում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր. նվագացանկում՝ ժող., աշուղ., նաև հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների դաս. ստեղծագործություններ: Թողարկել է ձայնասկավառակ (2010, Լոս Անջելես): ՅՈւՆԵՍԿՕ-ի կրկնակի շքանշան (Ֆրանսիա), «Armenian Music Awards Grammy Winner in USA» մրցանակաբաշխության ոսկե մեդալ (2010):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։