Մասնակից:Հովհաննես Վանեսյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1Q84 (い ち き ゅ う は ち よ ん Ichi-Kyū-Hachi-Yon) ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի կողմից գրված դիստոպիական վեպ է, որն առաջին անգամ հրատարակվել է Ճապոնիայում երեք հատորներով 2009–10 թթ․-ին:[1] Այն պատմում է մտացածին 1984 թվականին տեղի ունեցող դեպքերի մասին, որը զուգակցվում է «իրական» 1984 թվականի հետ: Վեպը պատմություն է այն մասին, թե ինչպես Աօմամե անունով մի կին սկսում է նկատել աշխարհում տեղի ունեցող տարօրինակ փոփոխությունները: Աօմամեն ներքաշվում է մի հայելային իրականություն, որտեղ միախառնվում են իր իրականությունից սերող Սակիգակե կրոնական պաշտամունքը, նրա մանկության սերը՝ Տենգոն, և այլն։ Արդյունքում,  Աօմամեն ձեռնամուխ է լինում պարզելու, թե որն է «իրական», որը՝ շինծու: Գրքի առաջին տպագրությունը,  ամբողջությամբ սպառվում է  թողարկման օրը, իսկ մեկ ամսվա ընթացքում գրքի վաճառքը հասնում է մեկ միլիոնի:[2] Բոլոր երեք հատորների անգլերեն լեզվով հրատարակությունը, որոնց առաջին երկու հատորները թարգմանել է Ջեյ Ռուբինը, իսկ երրորդը ՝ Ֆիլիպ Գաբրիելը, լույս են տեսել Հյուսիսային Ամերիկայում և Միացյալ Թագավորությունում 2011 թ.-ի հոկտեմբերի 25-ին:[3][4][5][6] Մուրակամիի “1Q84” վեպի «Կատուներ քաղաքը» գլուխը նույնիսկ հրատարակվել է «Նյու Յորք» ամսագրի 2011 թվականի սեպտեմբերի 5-ի համարում[7]:

Հրապարակման պատմությունը

Վեպը ի սկզբանե լույս է տեսել Ճապոնիայում ՝ երեք դյուրակիր հատորներով Շինչոշա հրատարակչությունում: Գրքի առաջին երկու հատորները  տպագրվել են 2009 թ. Մայիսի 29-ին; իսկ երրորդ հատորը լույս է տեսել 2010 թ. Ապրիլի 16-ին:


Անգլերեն թարգմանությամբ, Կնոպֆ հրատարակչությունը վեպը հրատարակել է Միացյալ Նահանգներում մեկ դյուրակիր հատորով 2011 թ.-ի հոկտեմբերի 25-ին, ավելի ուշ  տպագրվում են երեք առանձին հատորներ փափուկ կազմով 2015-ի մայիսի 15-ին:  Միացյալ Թագավորությունում վեպը հրատարակվել է Հարվիլ Սեկեր հրատարակչության  կողմից երկու հատորով: Առաջին հատորը, որը պարունակում է 1-ին և 2-րդ գրքերը, լույս է տեսել 2011 թ. Հոկտեմբերի 18-ին[8], որին հաջորդել է երկրորդ հատորը, որը պարունակում է Գիրք 3՝ տպագրված է 2011 թ. Հոկտեմբերի 25-ին:[9]

Վեպի ստեղծման պատմությունը

Վեպը ավարտին հասցնելու համար Մուրակամիին պահանջվեց չորս տարի[10]: Վեպի վերնագիրը բառախաղ-հղում է ճապոներենում 1984-ի հնչողության և Ջորջ Օրուելի 1984 վերնագրով վեպի միջև: Q  տառը և ճապոներենում  9 թվի արտասանությունը հոմոֆոններ են, որոնք հաճախ օգտագործվում են ճապոնական բառախաղերում:

Մշակութային ազդեցությունները

Ինչպես և իր նախորդ աշխատանքներից շատերում, Մուրակամին հաճախակի է հիշատակում կոմպոզիտորներին և երաժիշտներին ՝ սկսած Բախից մինչև Վիվալդի և Լեո Յանչեքի, որոնց «Սինֆոնիետա»-ները  բազմիցս հիշատակվում կամ մեջբերվում են վեպի վճռորոշ պահերին

Տեքստում նաև մեջբերվում է «գիլյացիներ»-ի մասին երկար հատված ՝ Անտոն Չեխովի «Սախալին կղզի» (1893–94) ճանապարհորդական օրագրից:

Կրոնական թեմաներ

Ինչպես  Մուրակամիի մյուս վեպերում, 1Q84-ում նույնպես գերակշռում են կրոնական հասկացությունները: [13] 1Q84- ի սյուժեն կառուցված է միստիկական պաշտամունքի և երկու իրարից վաղուց բաժանված սիրահարների շուրջ, որոնք ներքաշված են հայելային աղավաղված իրականության մեջ:

Կրոնական օտարումը 1Q84-ի հիմնական թեման է, քանի որ Մուրակամին ներկայացնում է կրոնական  գաղափարները  առօրյա իրականությունից առանձին: Այս տարանջատումը հաճախ գործիք  է  շեշտելու Մուրակամիի տեսակետը կրոնի մասին որպես բացասական ուժ, որը հակասում է նորմալ, առօրյա կյանքին. այնուամենայնիվ, Մուրակամին բավականին լռու է իր անձնական կրոնական համոզմունքների վերաբերյալ:

  1. «Third book of Murakami's bestselling novel '1Q84' to be released in April - The Mainichi Daily News». web.archive.org. 2010-02-21. Վերցված է 2019-11-22-ին.
  2. «Murakami's "1Q84″ grips Japan | Analysis & Opinion | Reuters». web.archive.org. 2010-02-10. Վերցված է 2019-11-22-ին.
  3. «asahi.com(朝日新聞社):Translator sees U.S. influence in Murakami's humor and writing style - English». web.archive.org. 2010-10-29. Վերցված է 2019-11-22-ին.
  4. Page, Benedicte (2011-01-31). «Haruki Murakami's 1Q84 due out in English in October». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019-11-22-ին.
  5. «Haruki Murakami's 1Q84 Coming 10/25 in Single Volume - GalleyCat». web.archive.org. 2011-10-28. Վերցված է 2019-11-22-ին.
  6. «WebCite query result». www.webcitation.org. Վերցված է 2019-11-22-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  7. Murakami, Haruki (2011-08-29). «Town of Cats» (անգլերեն). ISSN 0028-792X. Վերցված է 2019-11-22-ին.
  8. «About us». www.penguin.co.uk. Վերցված է 2019-11-22-ին.
  9. «About us». www.penguin.co.uk. Վերցված է 2019-11-22-ին.
  10. Anderson, Sam (2011-10-21). «The Fierce Imagination of Haruki Murakami». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019-11-22-ին.