Մասնակից:Հերմինե2001/Ավազարկղ02

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խորթ մայր,կին, ով մտնում է ինչ որ մեկի ընտանիք՝ ամուսնանալով ինչ որ մեկի ծնողի հետ։ Նրա ամուսնու նախկին ամուսնություներից ստացված երեխաները համարվում են նրա խորթ զավակները:

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորթ ծնողները (հիմնականում խորթ մայրերը) կարող են նաև բախվել որոշ սոցիալական մարտահրավերների՝ «չար խորթ մոր» կերպարի շուրջ առաջացած խարանի պատճառով: Մորելլոն նշում է, որ անցյալում «չար խորթ մայր» կերպարի ներմուծումը,այսօր խնդրահարույց է խորթ ծնողների համար, քանի որ դա խարան է ստեղծել խորթ մայրերի շուրջ։ Այս խարանի առկայությունը կարող է բացասաբար անդրադառնալ խորթ մայրերի ինքնագնահատականի վրա։

Գեղարվեստական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական գրականության մեջ խորթ մայրերը հաճախ ներկայացվում են որպես չար ու ամբարիշտ: Չար խորթ մոր կերպարը հիմնականում երևում է հեքիաթներում. ամենահայտնի օրինակներն են «Մոխրոտը», «Սպիտակաձյունիկը» և «Հենզելն ու Գրետելը»: Խորթ աղջիկները նրա ամենից հաճախ հանդիպող զոհերն են, այնուհետև խորթ դուստրերը/խորթ տղաները, բայց խորթ տղաները նույնպես զոհ են դառնում, ինչպես «Գիհու ծառը»,«Արևից արևելք և լուսնից արևմուտք»-ում, քանի որ նա հրաժարվում է ամուսնանալ իր խորթ քրոջ հետ, իսկապես, նրանք կարող էին զոհը դարձնել իրենց խորթ հարսներին, ինչպես «Ոսկե աստղերով տղաները»-ում: Որոշ հեքիաթներում, ինչպիսիք են Գիամբատիստա Բազիլի «La Gatta Cennerentola»-ն կամ դանիական «Կանաչ ասպետը», խորթ մորը հաջողվում է ամուսնացնել խորթ դստերը, և երբ նա ստանում է այն ինչ ուզում է, դառնում է դաժան:

Որոշ հեքիաթներում խորթ դստեր ամուսնությունը նրան չի ազատում խորթ մորից։ Խորթ դստեր առաջին երեխայի ծնվելուց հետո խորթ մայրը կարող է փորձել սպանել նորաթուխ մորը և փոխարինել նրան իր դստերով, դրանով իսկ դարձնելով նրան խորթ մայր հաջորդ սերնդի համար: Նման փոխարինումը տեղի է ունենում «Հրաշալի կեչի», «Եղբայր և քույր» և «Երեք փոքրիկ տղամարդիկ անտառում» հեքիաթներում. միայն խորթ մոր դավադրությունը ձախողելով (և սովորաբար նրան մահապատժի ենթարկելով) պատմությունը հաջողվում է ավարտին հասցնել: Կորեական ժողովրդական հեքիաթում՝ «Ջանգհվա Հոնգրիոն Ջոն», խորթ մայրը սպանում է իր խորթ դուստրերին։

Չար խորթ մայրերի հետ կապված շատ պատմություններում խորթ մոր և խորթ զավակի միջև թշնամությունն ընդգծվում է նրանով, որ երեխան հաջողության է հասնում մահացած մոր օգնությամբ: Այս մոտիվը ծագում է սկանդինավյան դիցաբանությունից, որտեղ Սվիպդագրը արթնացնում է մորը գերեզմանից՝ Գրոյային, որպեսզի սովորի նրանից, թե ինչպես կատարի խորթ մոր առաջադրանքը, ինչպես նաև Գրիմ եղբայրների «Մոխրոտ»-ի տարբերակում, որտեղ Աշենպուտելը ստանում է իր հագուստը մոր գերեզմանի վրա աճող ծառից, ռուսական «Գեղեցկուհի Վասիլսիան», որտեղ Վասիլիսային օգնում է մոր տված տիկնիկը և մոր օրհնությունը, և մալայական «Բավանգ Պուտիհ Բավանգ Մերահ», որտեղ հերոսուհու մայրը ձուկ դարձած վերադառնում է,որպեսզի պաշտպանի նրան: Խորթ մայր բառի հասկացությունը, որը բնութագրում է իր էությամբ անբարյացակամ ծնողին, առաջարկվում է Ջոն Գեմբլի «Իռլանդական արթնացում»(1826) յուրօրինակ ձևակերպմամբ: Նա գրում է մի կնոջ մասին, որը շուտով կմահանա,և հանձնարարում է իր իրավահաջորդին «բարի լինել իմ երեխաների նկատմամբ»։ Գեմբլը գրում է, որ արգելքը մոռացվել է, և որ նա «ապացուցել է, որ խորթ մայր է»։ Հեքիաթները կարող են ունենալ տարբերակներ, երբ մի հեքիաթն ունի չար մայր, իսկ մյուսը` չար խորթ մայր. Գրիմ եղբայրների «Վեց կարապները» և Հանս Քրիստիան Անդերսենի «Վայրի կարապները» հեքիաթներում, հերոսուհուն հետապնդում է ամուսնու մայրը, իսկ մյուսում՝ խորթ մայրը, իսկ «Տասներկու վայրի բադերը» հեքիաթում՝ խորթ մայրը: Երբեմն թվում է, թե դա միտումնավոր փոխարկում է. Գրիմ եղբայրները, իրենց առաջին հրատարակություններում տեղադրելով «Ձյունանուշ»-ի և «Հենզել և Գրետել»-ի տարբերակները, որտեղ չարագործը կենսաբանական մայրն էր, այն փոխեցին խորթ մոր իրենց հետագա հրատարակություններում՝ գուցե մեղմելու պատմության բռնությունը: Չար մորից չարամիտ խորթ մոր փոխվելու մեկ այլ պատճառ կարող է լինել այն համոզմունքը, որ մայրերը սուրբ են, ինչպես նաև այն համոզմունքը, որ մարդիկ չեն հավատա, որ մայրը կարող է նման չարակամություն և թշնամանք ունենալ իրենց երեխայի հանդեպ:Իսլանդական «Ձի Գուլֆաքսը և Գանֆոդեր սուրը» ներկայացնում է բարի խորթ մոր կերպարը, ով հեքիաթային կնքամոր նման իսկապես օգնում է արքայազնին, բայց հեքիաթներում այս կերպարը շատ հազվադեպ է հանդիպում: Խորթ մայրը կարող է նույնացվել հերոսներին հանդիպող այլ չարիքների հետ: Օրինակ «Հենզել և Գրետել» հեքիաթում, և՛ խորթ մայրը, և՛ կախարդը, խորապես մտահոգված են սննդի համար,խորթ մայրը՝ սովից խուսափելու համար,իսկ կախարդը՝ ուտելիքից կառուցած տան և երեխաներին ուտելու ցանկության համար, և երբ երեխաները սպանում են կախարդին և վերադառնում տուն, նրանց խորթ մայրը առեղծվածային կերպով մահացած է լինում: