Jump to content

Մասնակից:Կ.Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1990թ. և առաջիններից էր հետաղետյալ Գյումրի քաղաքում, որ ձեռնամուխ եղավ դեռահասների հիմնահարցերով զբաղվելուն:[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստատության առաքելությունն է՝[խմբագրել | խմբագրել կոդը]

նպաստել ծնողազուրկ, հաշմանդամ, սոցիալապես անապահով, հատուկ դժվարություններ ունեցող և բազմանդամ ընտանիքների երեխաների բարոյա-հոգեբանական վիճակի վերականգնմանը, զարգացնել նրանց ստեղծագործական ունակությունները, օգնել հաղթահարելու առօրյա դժվարությունները:

Վերոնշյալ խնդիրների լուծման համար Ընտանիք ԲՀԿ-ն-ի և Կրթության և Գիտության նախարարության համագործակցության արդյունքում 1991 թվականին ստեղծվել է ՀՀ ԿԳՆ <Ընտանիք> մանկապատանեական ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ը:

Կենտրոնի հիմանական նպատակներներն են՝[խմբագրել | խմբագրել կոդը]

  • զարգացնել մինչև 18 տարեկան սովորողների ստեղծագործական ունակությունները, ապահովել նպատակային զբաղվածությունը՝ արհեստի ու արվեստի խմբակներում տարվող բազմաբնույթ աշխատանքի և ուսուցման միջոցով,
  • ապահովել հոգևոր, գեղագիտական, բնապահպանական և ֆիզիկական դաստիարակությունը՝ հաշվի առնելով նրանց պահանջմունքները, հետաքրքրությունները, հակումներն ու ընդունակությունները,
  • ստեղծել նպաստավոր պայմաններ մասնագիտական կողմնորոշման համար,
  • նպաստել դեռահասների բարոյահոգեբանական վիճակի վերականգնմանը, զարգացնել նրանց ստեղծագործական ունակությունները, օգնել հաղթահարելու առօրյա դժվարությունները,
  • կազմակերպել սովորողների հանգիստն ու ժամանցը, ապահովել արդյունավետ պայմաններ,
  • ամրապնդել և խորացնել ստացած գիտելիքները, ամրապնդել սովորողների գիտելիքների և գործնական ունակությունների փոխադարձ կապը, զարգացնել նրանց կարողությունները, հմտություններն ու ձեռներեցությունը,
  • ձևավորել համակողմանիորեն և ներդաշնակ զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձ:

«Ընտանիք» կենտրոնում գործում են ներքոհիշյալ խմբկները, որոնցում ընդգրկված են շուրջ 5-18 տարեկան 1300 դեռահասներ՝

Հագուստի մոդելավորում
Ասեղնագործություն 
Ռոբոտաշինություն
Գորգագործություն
Կարպետագործություն
Ժողովրդական և ազգագրական պարեր
Գոբելենագործություն
Բրուտագործություն
Ուլունքագործություն
Արծաթագործություն
Շախմատ
Համակարգչային ուսուցում
Վեբ ծրագրավորում 
Ռադիոէլեկտրոնիկա
Փայտարվեստ
Օտար լեզուների ուսուցում
Գեղանկարչություն
Տիկնիկագործություն
Մարտական արվեստ

Ուսուցումը կենտրոնում անվճար է: Անհրաժեշտ ուսուցողական նյութերն ու պարագաները նույնպես երեխաներին կենտրոնի կողմից տրանադրվում են անվճար:

Մասնագիատական ուսուցումը իրականացվում է համապատասխան ուսուցողական ծրագրերի՝ զուգակցելով տեսական գիտելիքներն ու գործնական աշխատանքները:

Կարողություններն ու հմտությունները գնահատող հանձնաժողովի որոշմամբ շրջանավարտներին տրվում են համապատասխան ավարտական փաստաթուղթ:

Կենտրոնի կիրառական արվեստի և գեղարվեստական խմբակների սաները իրենց ելույթներով և ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներով բազմիցս մասնակցել են հանրապետական տոնակատարությունների և փառատոնների: Կազմակերպվել են նաև բարեգործական ակցիաներ Հայաստանի գյուղերում, շրջաններում, Գյումրու մանկատներում, նախակրթարաններում և Ծերերի տանը: 2003թ. կենտրոնի գեղանկարչության խմբակի սաների Սուրբ Ծննդի և Ամանորի թեմաներթվ աշխատանքները Մոնակոյում անցկացված միջազգային նկարչական մրցույթում արժանացել են մրցանակների: 2004-2013 թվականներին պատանեկան նկարչական միջազգային մրցույթներում նկարչական խմբակի սաների աշխատանքները արժանացել են գնահատանքի և մրցանակների: Շախմատի և սպորտային խմբակի սաները մասնակցելով քաղաքային և մարզային մրցաշարերի, գրավել են մրցանակային տեղեր: <Ընտանիք> կազմակերպությունը մասնագիտական ուսուցմանը զուգահեռ, համագործակցելով արտասահմանյան և տեղական կազմակերպությունների հետ, իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր.

  • Տոնահանդեսներ, բարեգործական համերգներ և ցուցահանդեսներ:
  • Սոցիալապես անապահով երեխաների և ուսանողների հովանավորություն:
  • Առաջին բուժ. օգնության և անձնական հիգիենայի, բնապահպանական թեմաներով սեմինարներ:
  • Ամառային ճամբար ծնողազուրկ, հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաների համար:
  • Անհատական հոգեբանական աշխատանքներ հատուկ դժվարություններ ունեցող երեխաների համար:
  • «Համայնքային գործողություն» միջազգային ծրագրին մասնակցություն:

Համագործակցող կազմակերպություններ

  • Ֆրանսիական SPFA
  • Ֆրանսիական <Mission enfance>
  • Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամ
  • Հայկական Կարիտաս
  • World Vision Հայաստան
  • Նաիրի SS կոնսորցիում
  • Ամերիկյան ARA

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]