Մասնակից:Կարինե Սաղյան/Ավազարկղ մ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սբ. Հակոբոս հայկական տաճարը և նրա շրջակայքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հակոբյանց վանքը Երուսաղեմի եկեղեցական կառույցներից է, որը երբեք պատշաճ կերպով չի ուսումնասիրվել։ Գտնվելով Սիոն լեռան վրա, Հայկական թաղամասում՝ Հին քաղաքի պարիսպների մեջ,Սուրբ Հակոբյանց վանքը ծառայում է որպես Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցի։

Վանքի  կապը հայերի հետ փաստագրված է 12-րդ դարից։ Առաջինը Եվրոպացի ճանապարհորդը, ով հիշատակել է հայկական գործունեությունը Սբ. Հակոբյանցում, Հովհաննես Վուրցբուրգիցն էր 1165 թվականին։ Եկեղեցու ամենավաղ  հայերեն արձանագրությունները թվագրվում են 1151–1153 թվականներին։ Երկուսն էլ մակագրված են հուշաքարային խաչերի  վրա, որոնք հայտնաբերվել են 1835-ի վերանորոգման ժամանակ։ 2016 թվականին հայտնաբերվել է ավելի վաղ խաչքար, որը ներառված է վերին հարկի պատի մեջ և թվագրվում է 1112 թվական։Փաստաթուղթը, որը հաստատում է Սալահի կողմից հայ համայնքին տրված վանքի իրավունքները պահվում է պատրիարքարանի արխիվում։ Սակայն ներկայիս կառույցը իբր կապված է վրաց համայնքի գործունեության հետ և թվագրվում է մոտ մեկ դար առաջ՝ 11-րդ դարի վերջին քառորդ։ Վանքը վերակառուցվել է հայերի կողմից 12-րդ դարում, այնուհետև վերանորոգվել 17-րդ և 18-րդ դդ. որոշ կառուցվածքային փոփոխություններով: Համալիրը պահպանում է նաև մի քանի բյուզանդական մնացորդներ։

Կառույցի ամենահին հատվածը հայտնի Սուրբ Մենաս փոքրիկ մատուռն է, որը այսօր հայտնի է որպես Սբ. Սարգիսի մատուռ։ Այն կցված է Սբ. Հակոբյանցի տաճարին։  Սբ. Բասսայի կողմից 5-րդ դարում կառուցված վանքը հիշատակվում է բյուզանդական աղբյուրներում։ Ք. Քենյոնի հնագիտական արշավախմբի աշխատանքների ընթացքում 1960-ական թվականներին տարածքում հայտնաբերվել է բյուզանդական բազիլիկ եկեղեցի՝ երեք աբսիդներով (ներկայիս Հայկական թաղամասի ավտոկայանատեղում)։ Գտածոները ներառում էին զարդարված խճանկարային հատակ ծաղկային նախշեր, նապաստակ, այլ կենդանիներ և հունարեն ձոնագրություն:

5-րդ դարով թվագրված եկեղեցական կառույցը նույնականացվել է որպես Բասայի կուսանոց, որը հայտնի է բյուզանդական աղբյուրներից:

Մ. Բրոշիի կողմից իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են բյուզանդական շերտեր  Հայկական ճեմարանի և օսմանյան քաղաքից դուրս գտնվող Հայկական թաղամասի տարածքում[1]։

Վերջերս փոքրածավալ  պեղումներ են իրականացվել Հայկական թաղամասի պատերի ներսում` IAA-ի կողմից՝ հայտնաբերվել է մոնումենտալ շինության մի հատված, որը  ըստ կերամիկական գտածոների թվագրվում է 5–7-րդ դարեր։ Հին Երուսաղեմի գրավոր աղբյուրներում պահվում են Սբ. Մենաս եկեղեցում իրականացվող ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ։

Հնագույն մատուռի մակերեսային ուսումնասիրությունը բերեց Լ.Հ.Վինսենթին և Ֆ.-Մ. Աբելին այն եզրահանգմանը, որ հայկական տաճարում պահվել են բյուզանդական նահատակ  Սուրբ Մենասի մնացորդներ թվագրված 5–6-րդ դարեր։

Սուրբ Մենասի մատուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինսենթի և Աբելի արձանագրությունների համաձայն, սկզբնական մատուռի հատակագիծը գրեթե քառակուսի է` դրսից 7,05 x 7,15 մ, երկու փոքր փորագրված աբսիդներով։ Կառուցված է մշուշաքարով։

Սինայի Սուրբ Եկատերինա եկեղեցու մատուռի ճակատին կա գրառում,  որ այն կատարվել է Սինայում  Հուստինիանոս կայսրի կողմից 548-ից 565 թվականներին: Կրաքարե շերտը, հավանաբար դեռ ծածկված է եղել 1920-ական թվականներին, և, հետևաբար, Դոմինիկյան հայրերի կողմից չի նշվում, զարդարված է tabula ansata-ով: Այն չի կրում մակագրության նշաններ, հնարավոր է ջնջվել են, բայց կողքերին կան զարդարված երկու խաչեր[1]։

Մատուռի ներքին չափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալուստյանի արձանագրած՝ 4,65 x 3,75 մ էականորեն տարբերվում է Վինսենթի և Աբելի չափումներից` մոտ 1.5մ-ով ։ Երեք տարածքներ են պեղվել՝ մատուռի հնագույն հիմքերը բացահայտելու համար նրա հյուսիսային, արևմտյան և հարավային պատերին մոտ։  Արևելյան կողմը մնացել է անձեռնմխելի, զոհասեղանը չվնասելու համար։  Հյուսիսային  պատի հիմքը  ներկայիս մակարդակից 1,8 մ ցածր է, այն կառուցված է մշակված խոշոր քարերով ։ Այդ հատվածներում հայտնաբերվել են ցրված  խճանկարներ: Հարավային պատի տակ, որը սահմանակից է Սբ Դամբարանի մատուռին, հայտնաբերվել են միայն դրա հիմքերը (հնարավոր է, հնագույն հարավային մուտք): Ավելի խորը պեղելով՝ բանվորները գտել են գունավոր գաջի և խճանկարի բազմաթիվ բեկորներ՝ մեծ և միջին չափերի սպիտակ, կարմիր և սև գույնի խորանարդներ: Պեղումները շարունակվել է մոտ 15–20 սմ ավելի խորության վրա, մինչև հասել են «ոսկորների մնացորդների շարքերին»: Այս փուլում որոշվել է դադարեցնել պեղումները, ապագայում՝ 2011 թվականին, պատշաճ հնագիտական աշխատանքները շարունակելու հույսով[1]:

Գալուստյանը եզրակացնում է, որ հնագույն մատուռը ավերվել է երկրաշարժից կամ «բարբարոսների» կողմից, և որմնադրության վերին շարքերը փլուզվել են՝ փշրելով խճանկարի հատակը։ Միջնադարյան վերանորոգումների ժամանակ այս հին կառույցը չի ապամոնտաժվել, այլ ընդգրկվել է նոր եկեղեցու մեջ. բարձրացվել են պատերը և կառուցվել նոր հատակ։ Խեցեղենի, խճանկարի և որմնանկարների բեկորները պահվում էին Հայոց պատրիարքարանում այլ փոքրիկ գտածոների հետ միասին։

Պեղումներ գլխավոր եկեղեցու ներսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույն առիթով Շնորհք եպիսկոպոսը հայտնաբերել է հավելյալ հնագույն մնացորդներ գլխավոր տաճարի տարածքում, որտեղ փոխարինվել են հատակները: Ընդհանուր առմամբ պեղվել է 1–1,3 մ խորությամբ երեք հատված։ Փորվել է հարավային պատին զուգահեռ եկեղեցին և Սուրբ Էջմիածին մատուռի շեմքը՝ բացահայտելով վեց թաղված մադկանց կմախքներ, այդ թվում՝ երեխայի կմախք, և յոթ գերեզման[1]։

  1. 1,0 1,1 1,2 1,3 Yana Tchekhanovets, Fr. Pakrad Berjekian. https://www.academia.edu/36932690/Excavating_the_Armenian_Cathedral_of_St_James_in_Jerusalem_The_Unknown_report_from_the_1950_s_JSAS_26_2017_pp_119_134. {{cite book}}: External link in |title= (օգնություն)