Մասնակից:Լուսնէ/Ավազարկղ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սերգեյ Ավետիսյան - բանաստեղծ, ուսուցիչ։

Սերգեյ Մովսեսի Ավետիսյան
ԾննդավայրԼՂԻՄ, Ասկերանի շրջան, Սարուշեն
ԼեզուՀայերեն
ԱմուսինՍիրանուշ Կարապետյան

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 10-ին, ԼՂԻՄ (այժմ՝ ԼՂՀ) Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղում։

Միջնակարգ կրթությունն ստացել է նախ՝ գյուղի յոթնամյա դպրոցում, ապա՝ շարունակել Շուշիի մանկավարժական ուսումնարանում։

Ուսումնարանն ավարտել է 1940-ին։ Ուսուցչություն արել նախ Ասկերանի շրջանի Ծաղկաշատ, ապա՝ Սզնեք և Սարուշեն գյուղերի դպրոցներում։ Դասավանդել է Հայոց լեզու եւ գրականություն, Ռուսաց լեզու եւ գրականություն։

1941-ին զորակոչվել է Կարմիր բանակ եւ ծառայությունն սկսել հրասայլային (տանկային) գնդում։

1941-ի հոկտեմբերի 28-ին Մոսկովի պաշտպանական մարտերից մեկում վիրավորվել է։ Ապաքինվելով՝ որպես մեքենաբան-մեքենավար մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, 1942 թ.-ի սեպտեմբերի 4-ին ծանր վիրավորվել։

1943-ին վերադարձել է մարտադաշտ, մասնակցել Ուկրայինայի, Բեսարաբիայի, Ռումինիայի, Բուլգարիայի, Ավստրիայի ազատագրական մարտերին։ Հաղթանակը դիմավորել է Պրահայի մոտ։

Պարգեւատրվել է «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար», Հայրենական մեծ պատերազմի Առաջին աստիճանի «Արիության», «Մոսկովի պաշտպանության» մեդալներով եւ այլ շքանշաններով։

1945 թվականի նոյեմբերին վերադարձել է ուսուցչական աշխատանքին։

Աշխատանքին եւ գրական ու գեղարվեստական գործերին զուգահեռ՝ բազմաբնույթ հոդվածներով հանդես եկել «Սովետական Ղարաբաղ», հանրապետական եւ միութենական այլ թերթերում։

Մեծ է եղել գյուղի, շրջանի, մարզի խնդիրների լուծման ուղղությամբ նրա հրապարակախոսական հոդվածների դերը, այդ թվում՝ համայնքների խոշորացման սպանիչ ծրագրի դեմ սարուշենացիների ըմբոստությունն ու մղած աննահանջ պայքարը քաղաքական ու մշակութային պատշաճ հանդերձանքով ներկայացնելու, գյուղացու արդար ձայնը բարձրացնելու եւ կենսունակ գյուղի անհրաժեշտ անկախությունը վերահաստատելու գործում։

Մեծ է Սերգեյ Ավետիսյանի ավանդը նաեւ գյուղի կրթական ու մշակութային կյանքում։ Գյուղի մշակույթի տանը բեմականացրել են նրա պիեսներն ու արձակ գործերը, բանաստեղծությունների հիման վրա երգեր են գրվել։

Սերգէ Աւետիսեանի ջանքերով 1990 թուականին կազմակերպուել է գեւղի դպրոցի 100-ամեայկին նուիրուած միջոցառումը։

Տպագրվել են բանաստեղծությունների «Սարերի երգը» (Բագու, 1973), շուտով՝ «Լոկ մի ճանապարհ ինձ տուն է բերում» (Երեւան, 2022) ժողովածոյները։