Մասնակից:Լուսինե Պեպանյան20/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սյուզի Ավդալյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզի Ավդալյան (փետրվարի 8 1995, Երևան,) երգահան,գրող։


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել Է 1995թ.-ի փետրվարի 8-ին Երևան քաղաքում՝ բժշկի և ավիատոր-տնտեսագետի ընտանիքում։ Շուրջ 5 տարի ապրել Է Էջմիածնի Հայկաշեն գյուղում։ Այնուհետև տեղափոխվել Երևան։ Սկզբնական կրթություն Է ստացել Դ.Դեմիրճյանի անվան համար 27 դպրոցում։ 7 տարի՝ 2002-2009թթ.։ Երաժշտական կրթություն Է ստացել Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում՝ դաշնամուրի բաժնում։ 2012թ.-ին ընդունվել և 2016թ.-ին ավարտել Է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։ Այնուհետև շարունակել ուսումը ժուրնալիստիկայի ֆակուլտետի «Հաղորդակցություն, մեդիա և հասարակություն» մագիստրոսական բաժնում։ 2 տարի անց՝ 2018թ.-ին ավարտել է ուսումը։ Այժմ աշխատում եմ «ՄԱՐԻ» խմբագրությունում՝ որպես սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետ։

Ստեղծագործում է վաղ տարիքից, երբ տառաճանաչ է դարձել։ Դպրոցական տարիներին մշտապես ստեղծագործել է՝ միջոցառումներին և ներկայացումներին ակտիվ մասնակցություն ունենալով։ Երգեր գրելը սկզբնապես եղել է հոբբի։ Մեկ տարի առաջ այն վերածվում է սիրելի աշխատանքի, երբ գրում է «Դեպի երազանք» հեռուստանովելում հնչող մի քանի երգերի խոսքերը։ Այդ ժամանակ էր, որ հասկացնում է,որ ասելիք ունի,որ ցանկանում է շատ մարդիկ լսեն ու մտորեն։ Նրա կարծիքով Երգերով հեշտ է մարդկանց մտահորիզոնը «գրավել» և գոնե 3 րոպե «ստիպել» մտածել կարևորի մասին։ Նա հանդես է գալիս Սյու Դալյան գրական կեղծանունով, որը անվան և ազգանվան կրճատ ձևերից է առաջացել (Սյուզաննա՝Սյու, Ավդալյան՝Դալյան) սկզբնապես կիրառել է իրեն ծանոթ մարդկանց անհայտ մնալու և ազատորեն ստեղծագործելու նպատակով։