Մասնակից:Զաբելա Աբելյան/ավազարկղ8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  1. 10Wikiweeks
Աննա թագուհու ամառային պալատ
Letohrádek královny Anny
Caption text
Տեսարան Թագավորական զբոսայգուց
Երկիր`Չեխիա
Ճարտարապետական ոճ`Վերածնության
Հիմնող`Ֆերդինանդ I
Ճարտարապետ`Պաոլո դելլա Ստելլա
Կառուցման
ժամանակաշրջան`
1538—1565




Աննա թագուհու ամառային պալատ Պրահայում, (չեխ․՝ letohrádek královny Anny), կառույցներից մեկը Թագավորական այգում, Պրահայի ամրոցի մոտ` Վերածնության ոճով, կառուցված 1538—1565 թվականներին, ճարտարապետներ Ջովանի Սպացիո (Giovanni Spazio) և Պաոլո դելլա Ստելլա (Paolo della Stella):

Նախորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

1538 թվականին Ֆերդինանտ I ցանկությամբ սկսվեց շինարարությունը նրա կնոջ՝ Աննա Յագոլլոնկինի համար: Համաձայն ռելիեֆի վերջին հետազոտության դիցաբանական ծրագիրը ասում է ինքնակալ իշխանության ուժի մասին, այսինքն՝ Կենտրոնական Եվրոպայի Հաբսբուրգների իշխանության: Այդպիսի ծրագրից հնարավոր չէ սպասել կառույց, նախորոշված երկրի ղեկավարի կնոջ մասնավոր կյանքի համար,ավելի ճիշտ՝ ներկայացուցչական նպատակի համար:.


Կառույցի ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարությունը սկսվել է 1538 թվականի ապրիլին իտալական շինարար Ջովաննի Սպացիոյի(Giovanni Spazio) և քարտաշ ու քանդակագործ Պաոլո դելլա Ստելլի (Paolo della Stella) մասնակցությամբ, որը աստիճանաբար դուրս մղեց Սպացիոյին: Սկզբում Սպացիոյի փոխարեն հանձնարարությունը վերցրեց Ստելլան Giovanni Maria Aostalli, հետո (1551 թվականին) Ստելլան՝ ինքը, սկսեց ղեկավարել շինարարությունը: Իր մահից հետո 1552 թվականին նրա տեղը զբաղեցրեց հարավգերմանացի շինարար Հանս Տիրոլը (Hans Tirol): 1556 թվականից հետո շինարարությունը վերջացրեց Բոնիֆաց Վոլմուտը: [1].

Շինարարության երկարատև ժամանակամիջոցը պայմանավորված էր ամենից առաջ 1541 թվականի Պրահայի ամրոցի հրդեհով, որից հետո փաստացի աշխատանքները կանգ առան, նաև ազդեց 1554 թվականի պլանի փոփոխության վրա, երբ որոշված էր կառուցել-վերջացնել հարկը: Նախագծի հեղինակը անհայտ է,հավանորեն նրան հատնի չէր իտալական Ճարտարապետությունը: Հավանաբար, կառուցված-վերջացրած հարկի տեսքը նախագծել է Բոնիֆաց Վոլմուտը[1].

Դա Վերածնության առաջիներից մեկ կառույցն է Չեխիայի ևՄորավիայի տարածքում:Այդ ժամանակ այդպիսի շենք, նախագծում՝ քառակուսաձև և երկարավուն սրահ իր բոլոր կողմերով,իր կոնցեպցիայով նորարարական է և հենց Իտալիայում:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետական տեսակետից շենքը հանդիսանում է քաղաքամերձ առանձնատուն, այդ ժամանակ կոչվում է «lusthaus» կամ չեխերեն «letohrádek», այսինքն, այդ կառույցը, որը հանդիսանում էր մեծ այգու մաս և որոշված էր պալատի հանդիսությունների համար: Բնակվելու համար հարմար չէր: Ամառային պալատը Թագավորական այգու ծրագրի մի մասն էր,որը հիմա վերջափակվում է:

Ուղղանկյուն երկհարկանի շենքի գլխավոր մասը բոլոր կողմերով շրջանցնում է կամարային կամարաշարք (սյուններով կամար հոնիական սյունակարգով):Այդ կամարաշարքի կամարի աղեղում գտնվում է հիշատակված ռելիեֆը: Ցցուն, մի քիչ զարդավոր և ձևավոր դեկորացիան գտնվում է նույնպես սյունների պատվանդանին, սրահի քիվի եզրազարդը, հանդիսանում է դռների (супрапортами) և պատուհանների տարրերի մի մաս:Կամարաշարին տեղաբաշխված է պատշգամբ,մատչելի երկրորդ հարկից:Տարօրինակ է, որ այն որոշված է դորիական սյունակարգի օգնությամբ,այսինքն խախտվել էր սյունակարգերի վերադրումը: Բացի պատուհաններից երկրորդ հարկի ռիթմը ստեղծվում է և որմախորշերով: Տանիքը կազմում է եզակի ատաղծագործության կառուցվածք, հիշեցնելով իր ձևով նավի կորպուսի:

Զբոսայգում՝ ամառային պալատից առաջ, տեղավորված է հայտնի Երգող շատրվանը (չեխ.), ձուլված բրոնզից, 1568 թվականին , բռնոնյան վարպետ Տոմաշեմ Յարոշի (Tomáš Jaroš) երկաթե գործ, իտալացի հեղինակ Ֆրանչեսկի Տեռզոյի(Francesco Terzo). գծագրերով:


Հետագա ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառային պալատում ՌուդոլֆII-ը պահում էր իր հավաքածուն: Պալատի զետեղարանը սարքավորված էր աստղադիտարանի, այնտեղ աստղագետ Տիխո Բրագեն անցակցնում էր իր դիտումները:

Իոսիֆ IIի կառավարման ժամանակ շենքի ներսը փչացած էր:

XVIII դարի վերջին պալատը զբաղեցնում էր ավստրիական բանակը: Որպես հետևանք, 1836 թվականին գործը հասավ մինչև լայնածավալ վերակառուցման [2], որով շենքը խիստ փոխել է իր ներքին տեսքը:Առաջին հերթին կառուցվել է մեծ ասիճաններ դահլիճի ծայրամասում:Գլխավոր դահլիճը զարդարված էր նկարիչ Քրիստիան Ռուբենի նախագծով պատմական պատկերներով:

1989 թվականի վերակառուցման ժամանակ տանիքների կառուցման մոտ տեղի ունեցավ այրում, որի հետևանքով ինչի համար մի քիչ վնասվել էպղնձե ծածկույթը:

Այժմյան ամառայինը գլխավորապես ծառայում է կերպարվեստի ցուցահանդեսների համար[2]. Նաև երբեմն ծառայում է Հանրապետության նախագահի պաշտոնական միջոցառման համար:

Տեսարժանության դիտումը հասանել է ապրիլից մինչև հոկտեմբեր,ինչպես և ամբողջ Թագավորական այգին[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Vlček, Pavel, and České vysoké učení technické v Praze. Fakulta architektury. Dějiny Architektury Renesance a Baroka Vyd. 1. Praha: Česká technika — nakladatelství ČVUT, 2006
  2. 2,0 2,1 2,2 Летний дворец королевы Анны(младшая статья) на сайте Пражского града


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]