Մասնակից:Գոռ Ղալայան/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարցերի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր հարցի համար առաջարկվում է ընտրել պատասխանի հինգ տարբերակներից մեկը՝ ըստ համապատասխանության աստիճանի՝ «Այո», «Գուցե մասամբ», «Չգիտեմ», «Ավելի շուտ՝ ոչ, ոչ այնքան», «Ոչ»: Հարցին պատասխանելուց հետո Ակինատորը տալիս է հաջորդ հարցը[1][2]։

Ակինատորի հարցերի օրինակներից են՝ «Ձեր կերպարը իրականում գոյություն ունի՞», «Ձեր կերպարը կի՞ն է», «Ձեր կերպարը բեղե՞ր է կրում», «Ձեր կերպարը մուլտֆիլմի հերո՞ս է»:

Ծրագրի աշխատանքի սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակինատորն սկսում է ընդհանուր հարցերով, և յուրաքանչյուր հաջորդ հարց կրում է հստակեցնող բնույթ։ Այս կերպ այն զտում է համապատասխան և անհամապատասխան կերպարներին։ Ակինատորը հիշում է, թե ինչպես են բոլոր խաղացողները պատասխանել որոշակի հարցին՝ որոշակի կերպար գուշակելու ժամանակ։ Այդպիսով յուրաքանչյուր կերպարի համար ստեղծվում է որոշակի գրանցամատյան, թե ինչպես են խաղացողները պատասխանել իր մասին հարցերին, և եթե այս խաղացողը պատասխանի հարցերին նույն կերպ, ապա Ակինատորը կգուշակի խաղացողի մտապահած կերպարը: Եթե Ակինատորը չի կարողացել գուշակել կերպարը, ապա նա առաջարկում է մուտքագրել անուն, որից հետո հիշում է դա և բոլոր պատասխանները, որոնք խաղացողը տվել է տվյալ կերպարի վերաբերյալ հարցերին։ Եթե ուրիշ խաղացող մտապահի նույն կերպարը, Ակինատորն արդեն կարող է գուշակել։ Այս կերպ, Ակինատորին հայտնի դարձող կերպարների քանակն անընդհատ ավելանում է։ Եթե Ակինատորը չի գուշակում, ապա ներկայացնում է իր ենթադրած հնարավոր կերպարները[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jen Chaney (2010-08-03). «Summer time waster: Stumping the Akinator». The Washington Post. Վերցված է 2011-06-23-ին.
  2. «Akinator, el genio que leerá tu mente». Medio Tiempo (Spanish). 2010-10-19. Վերցված է 2011-06-23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «アップ・スウェル、『Akinator』のモバイルサイトの提供を開始». Asahi Shimbun (Japanese). 2010-07-21. Վերցված է 2011-06-23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jakub Šimko, Mária Bieliková 3.4 Domain Modeling Games → 3.4.6 Akinator // Semantic Acquisition Games: Harnessing Manpower for Creating Semantics. — Springer, 2014. — С. 46. — 141 с. — ISBN 978-3319061146
  • Mathieu Lafourcade, Alain Joubert, Nathalie le Brun 4.7. Akinator, the genie of the Web // Games With a Purpose (GWAPS). — Wiley-ISTE Ltd, 2015. — С. 86—89. — 158 с. — ISBN 978-1848218031

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]