Մասնակից:Արփի Հովհաննիսյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրական տեքստի նկարագրություն և վերլուծություն , նկարագրությունը ուսումնասիրության նախնական փուլն է, այսինքն` փորձարկման և հետազոտման տվյալների ամրակայումը: Գրականագիտության ոլորտում բնականաբար գերակշռում է հետազոտումը: Գեղարվեստական տեքստի նկարագրությունը անխզելիորեն կապված է նրա վերլուծության (հին հունարեն analysis-մասնատում), այսինքն` ստեղծագործության տարրերի համակարգման հետ: Գրական- գեղաղարվեստական ձևի նկարագրությունն ու վերլուծությունը մեխանիկական գործընթացներ չեն:Դրանք ստեղծագործական աշխատանքներ են. հենվելով սեփական ընթերցողական ընկալման վրա , օգտագործելով իր մասնագիտական հմտություններն ու գիտելիքները ` գրականագետը առանձնացնում է ստեղծագործության մեջ ավելի կարևորը պակաս նշանակալիից, ակտիվ արժեք ունեցողը շատ կամ քիչ չեզոքից, օգնող-ծառայող, երբեմն նաև պատահական երևույթներից: Գրական-գեղարվեստական տեքստի վերլուծական նկարագրության մեջ միանում են ինտուիցիան (ընթերցողական անմիջական զգացում) և ապացուցող բանականությունը (ռացիոնալություն) , ինչը , սակայն, ոչ բոլոր գրականագետներն են ընդունում : Մի շարք դեպքերում նկարագրությունն ու վերլուծությունն ունենում են զուտ մասերը առանձնացնող բնույթ. հաշվարկվում և խմբավորվում են ձևկան ստեղծագործության ձևական բաղադրիչները (հնարանքները , միջոցները) և հենց սրանով էլ սահմանափակվում է դրա դիտարկումը: Այսպես,օրինակ,ձևական (ֆորմալիստական) դպրոցի կողմից ուսումնասիրվում էր բանաստեղծությունների հնչունաբանությունը: Ավելի հեռանկարային է այն վերլուծությունը , որը նպատակ ունի պարզել տարրերի կապը գեղարվեստական ամբողջության հետ,այսինքն` ուղղված է հնարքների գործառույթի պարզաբանմանը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Хализев В.Е., Теория литературы

Կատեգորիա:Գրականագիտություն