Մասնակից:Արեն Վանյան/ԱվազարկղՈՄԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողջ մնալու արվեստը կամ ՈՄԱ, ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն։ Կազմակերպությունը հիմնադրվել է 2014 թվականին առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր՝ Վովա Վարդանովի և նրա վետերան ընկերների կողմից։ Ունենալով բազմաթիվ սաներ, ՈՄԱ-ն շարունակում է իր ակտիվ գործունեությունը՝ սովորեցնելով ցանկացած մարդու այնպիսի հմտություններ գիտելիքներ, որոնք կօգնեն գոյատևել ցանկացած իրավիճակում։ ՈՄԱ-ի մարզումներն անցկացնում են հատուկ նշանակության խմբի վետերանները։ Մարզումներին կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները։ Դասընթացներն անցկացվում են հետևյալ ուղղություններով՝ ավտոնոմ գոյատևում, հրազենային պատրաստություն, նետաձգություն, դանակի սպորտային նետում, ձեռնամարտ` Վին-Չուն, ժայռամագլցում, բժշկական պատրաստություն, կիրառական կենսաբանություն, քարտեզագիտություն, հոգեբանություն, ռազմապար։