Jump to content

Մասնակից:Արաքս Միրզոյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լրագրային ժանրերի դասակարգումը շատ բաներով նման է գրական ժանրերի համակարգին: Դեռևս մ.թ.ա. 4-րդ դարում Արիստոտելն իր հիմնական` «Պոետիկա» և «Հռետորիկա» աշխատություններում հիմնավորել է գրականության դասակարգումն ըստ տեսակների` պայմանավորված իրականության արտացոլման ձևով (պոեզիան քնարերգության հատուկ ձև է, արձակը` էպիկական ստեղծագործություն, դրաման` երկխոսություն): Շարունակելով գրականագիտության և արվեստագիտության ավանդույթները` լրագրության տեսությունն ուսումնասիրում է նաև լրագրային ստեղծագործությունների տեսակները, ձևերը և ժանրերը: Այդպիսի բաժանման պատճառը մարդու հասարակական գործունեության բազմազան տեսակներն են, մեզ շրջապատող աշխարհի անհավանական բազմազանությունը և դրա արտացոլման ստեղծագործական հնարավորությունները:

Խոսե Օրտեգա ի Գասետը «Մտքեր վեպի մասին» էսսեում միանգամայն իրավացիորեն նշել է, որ «արվեստում ժանրը, ինչպես տեսակը կենդանաբանությունում` հնարավորությունների սահմանափակ ռեպերտուար է»: Այդ սահմանումը էլ ավելի է համապատասխանում լրագրային ժանրերին, որոնցից համարյա բոլորն ունեն իրենց նախատիպ-անալոգները գրականության մեջ [1].

Լրագրողական բոլոր աշխատանքների հիմքը փաստն է: Փաստը ավարտված իրադարձություն է: Փաստերնն ինֆորմացիայի հիմքն են: Փաստն ունի հետևյալ հատկությունները: հավաստիություն, թարմություն, ճշմարտացիություն, հանրային նշանակություն, այն չպետք է լինի պարզունակ:

Գիտնականներն առանձնացնում են լրագրային ժանրերի դասակարգման տարբեր եղանակներ: Ամենատարածված ձևը նախատեսում է դրանց բաժանումը տեղեկատվական, վերլուծական և գեղարվեստական-հրապարակախոսական ժանրերի: Բայց հանդիպում են նաև այլ ձևեր, օրինակ հետազոտող Լեւ Կրոյչիկը տեքստերը բաժանում է.

  • Օպերատիվ լրատվական — բոլոր տեսակի նշումները .
  • Օպերատիվ հետաքննական — զեկույց, ռեպորտաժ, հարցազրույց.
  • Հետաքննական լրատվական — գրախոսություն, թղթակցություն, մեկնաբանություն:.
  • Հետաքննական — հոդված, նամակ.
  • Հետաքննական պատկերային — ֆելիետոն, էսսե.

Ժանրն ըստ Կրոյչիկի` կենսական նյութի կազմակերպման առանձնահատուկ ձև է, կառուցվածքային եւ կոմպոզիցիոն առանձնահատկությունների ամբողջականություն:.[2] Այս խնդրին այլ կերպ է մոտենում Սեմյոն Գյուրեւիչը: Նա սահմանում է «ժանր» հասկացությունը, այն ներկայացնելով որպես բովանդակային-թեմատիկ բնութագրերի կայուն առանձնահատկություն, ինչպես օրինակ, արտացոլվող իրականության, կոմպոզիցիայի, ոճաբանության: Հետևաբար` տարբերվում է նաև ժանրերի բաժանման տիպաբանությունը: Գուրեւիչի հայեցակարգի համաձայն`[3]:

  • Տեղեկատվական նորությունների ժանրեր
  • Երկխոսության ժանրեր
  • Իրավիճակային վերլուծական
  • Նամակային ժանրեր
  • Գեղարվեստական-հրապարակախոսական ժանրեր
  • Սատիրիկ ժանրեր

Ժամանակի ընթացքում որոշ ժանրեր սկսում են գերակշռել մյուսների նկատմամբ: Օրինակ` համացանցային լրագրության զարգացումով առաջին տեղը տարածվածության շնորհիվ զբաղեցնում է տեղեկատվական նշումը:

Տեղեկատվական ժանրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական ժանրերը գլխավորապես ուղղված են իրադարձությունների, մարդկանց, երևույթների մասին օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելուն: Լրագրողական գնահատականն ու հետազոտությունն այդ դեպքում մղվում է երկրորդ պլան: Լրագրողը այդ դեպքում հանդես է գալիս որպես իրադարձությունների ընթացքը ֆիքսող, տեղեկատվության աղբյուր, անհասանելի ստացող առաջին ձեռքից, միջնորդ, իրական ժամանակի համատեքստում իրադարձությունների վայրից տեղեկատվություն փոխանցող: Տեղեկատվական ժանրերը ներառում են`

  • նշում,
  • իրադարձային հարցազրույց,
  • ռեպորտաժ,
  • քրոնիկոն,
  • ընդլայնված տեղեկատվություն,
  • զեկույց,
  • մահախոսական և այլն:

Վերլուծական ժանրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեկնաբանություններ,
  • հոդված,
  • նամակ,
  • գրախոսություն,
  • փորձարկում,
  • վարկանիշ,
  • հոդված-ցանկ,
  • ակնարկ,
  • հուշագրություններ և այլն:

Գեղարվեստական-հրապարակախոսական ժանրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էսքիզ,
  • էսսե,
  • նկարագրություն,
  • զրպարտություն,
  • ֆելիետոն,
  • պամֆլետ և այլն:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Третьяков В.Т., Как стать знаменитым журналистом: курс лекций по теории и практике современной русской журналистики., Մոսկվա, «Ладомир», էջ 623, ISBN 5-86218-451-1։
  2. Լրագրողի ստեղծագործական գործունեության հիմունքները
  3. Գուրեվիչ Ս. Մ. Թերթը երեկ, այսօր, վաղը: մաս III