Մաշկազգացողություն
Մաշկազգացողություն, արտաքին գրգռիչների ազդեցությունն ընկալելու մաշկի ընդունակություն։ Պայմանավորված է մաշկային ընդունիչների պատասխան ռեակցիայով։ Տարբերում են մաշկազգացողության հետևյալ տեսակները՝
- շոշափման (հպման, ճնշման),
- ջերմային և ցրտի
- ցավային։
Հպման ընդունիչներ են Մայսների և Մերկելի, ճնշմանը՝ Գոլջի-Մացոնիի, Ֆատեր-Պաչինիի, ջերմայինը՝ Ռուֆինի մարմնիկները, ցրտայինը՝ Կրաուզեի ծայրային (վերջնային) գավաթիկները։ Երկարատև գրգռումից ընդունիչների (բացառությամբ ցավայինի) զգայնությունը նվազում է, տեղի է ունենում ադապտացիա (հարմարում)։ Այն իրականացվում է սոմատոտոպիկ սկզբունքով, այսինքն՝ մաշկի որոշակի հատվածի գրգռմանը պատասխանում է աղեղի համապատասխան բաժինը, որն օրգանիզմին հնարավորություն է տալիս որոշել գրգռի տեղակայումը։ Ախտաբանական երևույթների և որոշ դեղանյութերի ազդեցության դեպքում այն կարող է նվազել (հիպոէսթեզիա՝ թերզգայնություն), ավելանալ (հիպերէսթեզիա՝ գերզգայնաթյուն) կամ վերանալ (անզգայնություն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 260)։ |