Մանհիայի պալատ
Մանհիայի պալատ | |
---|---|
Երկիր` | Գանա |
Մանհիայի պալատ[1], աշանտիխենյաններ դինաստիայից Աշանտի արքայի նստավայրը[2]։ Գտնվում է Աշանտի թագավորության մայրաքաղաք Կումասիում, Աշանտի շրջանում։ Առաջին պալատը ներկայումս համարվում է թանգարան։ Օպոկու Վարե II թագավորը հին պալատից ոչ հեռու կառուցվել է նոր պալատի շենքը. հին շենքում տեղակայվել է թանգարանը, իսկ նոր շենքում` Օսեյ Տուտու II թագավորի նստավայրը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1874 թվականին 3-րդ անգլո-աշանտիսկյան պատերազմում ավերված պալատի փոխարեն բրիտանացիները 1925 թվականին կառուցել են այս պալատը[3]։ Բրիտանացիները հիացած էին պալատի նախնական չափերից և նրա մեջ պահվող հավաքածուներից, մասնավորապես` «տարբեր լեզուներով գրքերից»[4], բայց Ոսկե Գահի պատերազմի ընթացքում (երբ աշանտները հրաժարվել են գահը հանձնել Ոսկե Ափի նահանգապետին), անգլիացիները պայթեցրել են պալատը[5]։
Երբ Նանա Պրեմեխ I-ը վերադարձել է Սեյշելյան կղզիների աքսորից, նրան առաջարկել են նոր պալատի շենքը` բնակության համար։
Հին պալատը դարձվել է թանգարան 1995 թվականից հետո, երբ պատրաստ է եղել պալատի նոր շենքը։ Օպոկու Վարե II-ն առաջին աշանտիխենեն էր, որ ապրել է նոր պալատում (մինչև 1999 թվականին իր մահը)։ Ներկայիս աշանտիխենե Օսեյ Տուտու II-ը նույնպես ապրում է նոր պալատում[6]։
Պալատի բակում անցկացվում են աշանտի ժողովրդի բազմաթիվ ավանդական ծիսակատարություններ։ Դրանց թվում են նաև Ադաե փառատոնը` յուրաքանչյուր վեցերորդ կիրակին, երբ աշանտիխենեի ենթակաները և հպատակ առաջնորդները նվերներ են բերում նրա համար[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ African Link. — AP Co., 1995. — 320 с.
- ↑ «Manhyia Palace». Ghana Nation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 09.05.2011-ին.
- ↑ «Manhyia Palace Museum». www.lonelyplanet.com. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Lloyd (1964), pp. 172–174, 175
- ↑ Raugh, Harold E. (2004). The Victorians at War, 1815–1914: an Encyclopedia of British Military History. ABC-CLIO. 9781576079256.
- ↑ 6,0 6,1 «The Museum». www.manhyiapalacemuseum.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.