Մադրոնա դե Դոս Ագուաս ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մադրոնա դե Դոս Ագուաս ամրոց
Castillo de Madrona de Dos Aguas
Տեսակամրոց
Տեղագրություն39°16′37″ հս․ լ. 00°51′14″ ամ. ե.HGЯO
ՀասցեՎալենսիա
Վարչական միավորԼա Հոյա դե Բյունոլ
Գտնվում է ափինԴոս Ակվուաս
ԵրկիրԻսպանիա
Կառուցված13-րդ դար
ՊատվիրողՋեյմ I Արագոնացի
Ճարտարապետական ոճմիջնադարյան ճարտարապետություն
Ընթացիկ վիճակկիսավեր
Կայքկոորդընատներ = 39°16′37″ հս․ լ. 00°51′14″ ամ. ե.HGЯO
Քարտեզ
Քարտեզ

Մադրոնա դե Դոս Ագուաս ամրոց (իսպ.՝ Castillo de Madrona de Dos Aguas), գտնվում է Իսպանիայի Վալենսիայի տարածաշրջանի Լա Հոյա դե Բյունոլ (իսպ.՝ La Hoya de Buñol) շրջանի Դոս Ակվուաս (իսպ.՝ Dos Aguas) բնակավայրից 5կմ հեռավորության վրա՝ հովտի ձորի կենտրոնական հատվածում։ 2002 թվականի հունիսի 17-ին ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում R-I-51-0010805 գրանցման համարի ներքո[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադրոնա դե Դոս Ագուաս ամրոց գտնվում է Ջուգար (իսպ.՝ Júcar) գետի ափին, որի մոտակայքում տարածվում է Էլ Նարանյերո (իսպ.՝ El Naranjero) ճահիճը։ Ներկայումս պահպանվել են ամրոցի պարսպից հատվածներ և որոշ աշտարակների հիմնապատերը։ Ռաֆայել Մարտի դե Վիկանյայի (իսպ.՝ Rafael Martí de Viciana) գրած քրոնիկների հատորներից մեկում նշվում է, որ Մադրոնա դե Դոս Ագուաս ամրոցի ներսում գտնվել է եկեղեցի, որը նվիրված էր Տիրամորը (իսպ.՝ Nuestra Señora)[1]:

Պատմությունություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադրոնա դե Դոս Ագուաս ամրոցի հետ կապված պատմությունները իրար փոխկապակցված են։ Ամրոցի առաջին սեփականատերը եղել է Ջեյմ I Արագոնացի (իսպ.՝ Rey Jaime I de Aragón) արքան։ 1256 թվականին արքան ամրոցը նվիրել է Ատո դե Ֆոցեսին (իսպ.՝ Ato de Foces): 1325 թվականին ամրոցը ձեռք է բերել Ֆրանցիսկո Սկրիբեն (իսպ.՝ Francisco Scribe): Հետագայում ամրոցը անցնում է ձեռքից ձեռք մինչև Ջիներ Ռաբասա դե Պեռելլոսը (իսպ.՝ Giner Rabasa de Perellós) 1496 թվականի հոկտեմբերի 21-ին գնեց Մադրոնա դե Դոս Ագուաս ամրոցը։ 1699 թվականին Դոս Ակվուասի բարոնները ստացան մարկիզի կոչումներ[1]։

Մադրոնա դե Դոս Ագուաս ամրոցն ունենալով նմանույթուն մուսուլմանական ամրոցների հետ, սակայն կոնկրետ թվական, որի ժամանակահատվածի ընթացքում կառուցվել է ամրոցը՝ չի նշվում։ Արխիվային փասաթղթերում նշվում է ամրոցի մասին, որոնցում գրված է, որ ամրոցում 1292 և 1314 թվականներին տեղի է ունեցել վերականգման աշխատանքներ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 C.Pérez-Olagüe http://www.cult.gva.es/dgpa/documentacion/interno/3713.pdf
  2. López Elum, Pedrto. “Los castillos valencianos en la Edad Media (Materiales y técnicas constructivas)” ISBN 84-482-2966-5. Biblioteca Valenciana 2002. Vol. I pag.143

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]