Ձայնագրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձայնագրում, ձայնային ինֆորմացիայի գրանցման պրոցեսը՝ այդ ինֆորմացիայի պահպանման և հետագա վերարտադրման նպատակով։ Հիմնված է գրամոֆոնային ձայնասկավառակի, մագնիսական ժապավենի, կինոժապավենի տարբեր տեղամասերի ֆիզիկական վիճակի կամ ձևի փոփոխման վրա։ Ձայնագրման պրոցեսում գրի առնող տարրը (կտրիչ, լուսային ճառագայթ կամ մագնիսական դաշտ) ձայնային տատանման հետքն է թողնում (ձայնային ակոս կամ ֆոնոգրամ) շարժվող ձայնակրի վրա։ Ձայնագրված ինֆորմացիայի գրանցման և վերարտադրման մասնավոր դեպքն է և իրագործվում է երկու եղանակով՝ ձայնագիտական և էլեկտրոձայնագիտական։ Առավել տարածված են ձայնագրմանման մեխանիկական, լուսանկարչական կամ օպտիկական և մագնիսական մեթոդները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 690