Jump to content

Հրդեհային լուսանկարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոշոր հրդեհի լուսանկար

Հրդեհային լուսանկարչություն, հրդեհաշիջման գործողությունների ընթացքը լուսանկարելու գործողություն։

Այս տեսակ լուսանկարչությամբ զբաղվող մարդիկ կոչվում են հրդեհային լուսանկարիչներ։

Քանի որ հրդեհային լուսանկարչությունը ենթադրում է վտանգավոր իրավիճակներին մոտ լինել, լուսանկարիչները պետք ունենան հատուկ ունակություններ, գիտելիք արտակարգ պատահարների, վայրերի, գործողությունների, առողջության և ապահովության մասին[1]։ Հրդեհային լուսանկարիչներից հաճախ պահանջվում է կրել պաշտպանիչ սարքավորումներ[2]։

Հրդեհային լուսանկարչության օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհային լուսանկարիչների աշխատանքը ներառում է բազմաթիվ ծրագրեր.

Հրդեհային ստորաբաժանումների հետ ներգրավվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհային լուսանկարիչները կարող են ուղղակիորեն լինել կամ չլինել հրշեջ ստորաբաժանումների աշխատող[3][4][5]։ Նրանք մատուցում են մասնագիտացված լուսանկարչական ծառայություն, որը կարող է ներառել վճար՝ յուրաքանչյուր լուսանկարի համար։ Անվտանգությունը կարող է խնդիր լինել հրշեջ լուսանկարիչների համար, հետևաբար նրանք լավ հարաբերություններ են զարգացնում իրենց տեղական հրշեջ բաժնի հետ՝ բարելավելու հրդեհային տեսարանների լուսանկարչության հասանելիությունը։ Հրշեջ ծառայության հայեցողությամբ կարող է պահանջել լրացուցիչ ուսուցում կամ այլ պայմանավորվածություններ[6]։ Խոշոր ստորաբաժանումները հաճախ ունենում են պրոֆեսիոնալ ֆոտոծառայության ստորաբաժանումներ, ինչպիսիք են Նյու Յորքում և Չիկագոյում։

Հավաստագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհային լուսանկարչի պաշտոնական հավաստագրման գործընթացը մշակվում է Հրդեհային լուսանկարչության միջազգային կազմակերպության կողմից[7]։ Հավաստագրման նպատակն է հաստատել, որ անհատն ունի բավարար պատրաստվածություն, հմտություններ և գիտելիքներ համապատասխան ոլորտներում (առողջություն և անվտանգություն, հրդեհաշիջման գործողություններ և այլն) արտակարգ պատահարի վայրում անվտանգ գործելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Phillips, Chris, Fire Photography, Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 16-ին, Վերցված է 2008 թ․ փետրվարի 26-ին
  2. Nicolas, Landry, Fire photographers in action, Journal Le Reflet, Վերցված է 2008 թ․ փետրվարի 26-ին
  3. Goldberg, Michael. «Volunteer firefighter doubles as emergency scene photographer». The Reporter. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
  4. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. http://chicagoareafire.com/blog/tag/official-chicago-fire-department-photo-unit-site/
  6. Beattie, Chris. «Next on scene: First-response photographer's pictures attract widespread attention». McKinney Courier-Gazette. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
  7. IOFP

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 625