Հրաման (մարտական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրաման մարտական, հրամանատարի արձակած հրաման ենթակա զորքերին՝ ընդունված վճռի իրականացման համար։ Հրամանը լինում է հակիրճ, պարզ և հասկանալի։ Կատարվում է առանց առարկության, ժամանակին և ճիշտ։ Զորամասերի և միավորումների հրամանատարները հրաման տալիս են գրավոր, իսկ ստորաբաժանումներին՝ բանավոր։ Կատարելուց հետո ենթական անմիջապես զեկուցում է հրաման տված անձին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png