Հովհաննես Թումանյանի թանգարանում «Խավարում» ցուցահանդեսի փակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հովհաննես Թումանյանի թանգարանում «Խավարում» ցուցահանդեսի փակում, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում գործող Հովհաննես Թումանյանի թանգարանում բացված ցուցահանդեսի փակման շուրջ սկանդալ, որն բուռն արձագանք է ունեցել հասարակության մեջ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խավարում» խորագրով ցուցահանդեսը բացվել է 2017 թվականի օգոստոսի 4-ին Հովհաննես Թումանյանի թանգարանի մուտքի բացօթյա տարածքում և ներկայացնում էր Հայաստանում ստալինյան բռնաճնշումների զոհերին, որոնց թվում էին նաև Հովհաննես Թումանյանի երեք որդիները[1]։

Հայաստանի մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանել է Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակումը՝ նշելով, թե այն «քաղաքականացված էր»[2]։

Սեպտեմբերի 14-ին մշակույթի նախարարը, պատասխանելով «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակմանն առննչվող հարցերին, հայտնել է, որ որևէ թանգարան իրավունք չունի ինքնուրույն քաղաքականություն վարել[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]