Հովարդ Կարագյոզյան հաստատություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովարդ Կարագյոզյան հաստատություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Լիբանան
Հիմնադրված1941

Հովարդ Կարագյոզյան հաստատությունը (Հաուըրտ Գարակյոզյան հիշատակի հիմնարկ է, որը Լիբանանում գործում է 1941 թվականից։ 2001 թվականին տարեկան բյուջեն կազմել է 556 հազար դոլար։ Ունի շուրջ 50 հոգանոց անձնակազմ՝ բժիշկներ, բուժքույրեր, ընկերային ծառայողներ եւ այլն։

Խնդիրն է բարելավել մինչև 14 տարեկան հայ պատանիների ֆիզիկական, բարոյական ու հոգեկան վիճակը։ Ունի ընկերա-բժշկական կենտրոն (7 դարմանատներով) Բուրջ Համուդի Նոր Մարաշ թաղամասում և մի մանկաբուժական դարմանատուն՝ Այն ճարում։ Լիբանանի հայկական դպրոցներում հետևում է աշակերտների առողջությանը, թերավարտ հայ երիտասարդների, կանանց և մայրերի համար կանոնավոր կազմակերպում լեզվի, կարի, նկարչության, հարկաշինության, մեքենագրության, առաջին օգնության և այլ դասընթացներ։

Մասնակցել է Բեյրութի արվարձաններից Ֆանար և Ռաուդա թաղամասերում հայերի համար բնակարանների կառուցման աշխատանքներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։