Հոգևոր սիրո օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոգևոր սիրո օր

Գերգետիի Երրորդության եկեղեցին
Այլ կերպԳերգետոբա
Ամսաթիվ16 հուլիսի
Տոնվում էՎրաստան
ՀաստատվածՎրաց ուղղափառ եկեղեցի

«Հոգևոր սիրո օր» կամ «Գերգետոբա», քրիստոնեական հնագույն տոներից մեկը, որ Վրաստանում ավանդաբար տոնում են հուլիսի 16-ին։ Առավել շքող նշվում է Գերգետիի Երրորդության եկեղեցում, որտեղ տոնի առթիվ կատարում են հատուկ ծառայություն ու կարդում տոնական մաղթանք։

Վրաց ուղղափառ եկեղեցու մամուլի ծառայությունը բացատրում է, թե «Այս տոնը տարբերվում է կաթոլիկական «Սուրբ Վալենտինի օրվանից», որ նշվում է փետրվարի 14-ին։ «Գեգետոբա» տոնը վերաբերում է հոգևոր սիրուն։ Աստված սեր է»[1]։

Տոնն սկսեց նորից նշվել Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի շնորհիվ։

Վրաստանի ազգային շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկի՝ Բեսիկա Չուբինիձեի նախաձեռնությամբ Վրաստանի խորհրդարանը հաստատել է ևս մեկ Սիրո տոն, որը ի տարբերություն Հոգևոր սիրո օրվա, նվիրված է տղամարդու ու կնոջ միջև գոյություն ունեցող լուսավոր զգացմունքին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]