Հեռուստակարգավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեռուստակարգավորում, կարգավորում հեռավորության վրա, որն իրագործվում է հեռուստամեխանիկայի միջոցներով. հեռուստակառավարման տեսակ։ Կարգավորվող պարամետրի ընթացիկ արժեքի մասին ինֆորմացիան հեռուստաչափման անցուղիով հաղորդվում է կառավարման պունկտ, որտեղ համեմատվում է այդ պարամետրի տրված արժեքի հետ, իսկ ստացված տարբերությունը հեռուստակառավարման անցուղիով հաղորդվում է վերահսկման պունկտ, որտեղ փոխակերպվում է կառավարող ներգործության։ Ըստ որում օպերատորը հեռուստաչափման սարքերով հետևում է կարգավորման պարամետրի փոփոխման ընթացքին։ Այն պահին, երբ պարամետրի ընթացիկ արժեքը համընկնում է նախօրոք տրված արժեքին, օպերատորը կառավարման օբյեկտի վրա ազդեցությունը դադարեցնելու հրահանգ է ուղարկում։ Մեծ թվով կարգավորման պարամետրեր ունեցող օբյեկտների դեպքում հեռուստակառավարման անցուղիով հաղորդվում են պարամետրերի պահանջվող արժեքները, իսկ ազդանշանների շեղման հայտնաբերումը և վերացումը կատարվում է վերահսկման պունկտում։ Այդ դեպքում հեռուաոաչափման անցուղին օգտագործվում է համակարգի աշխատանքի ճշգրտությունը հսկելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 362