Հարթ-զուգահեռ շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարթ-զուգահեռ շարժում, հարթ շարժում, պինդ մարմնի շարժում, երբ մարմնի բոլոր կետերի հետագծերը զուգահեռ հարթություններում գտնվող հարթ կորեր են։ Հարթ-զուգահեռ շարժման ուսումնասիրությունը բերվում է անփոփոխ հարթ պատկերի շարժումն ուսումնասիրելուն։ Ընդ որում, այդ շարժումը կազմվում է կամայական ընտրված որևէ կետի (բևեռ) հետ համընթաց և այդ կետի շուրջը պտտական շարժումների գումարից։ Հարթ-զուգահեռ շարժում կարելի է ներկայացնել նաև որպես իրենց դիրքն անընդհատ փոփոխող պտտման ակնթարթային կենտրոնների շուրջը տարրական պտույտների գումար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 305